Նոր բախում՝ Սիրիայում
ԹուրքիաԹուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ Սիրիայում գործողությունը շարունակելու Անկարայի մտադրությունը չի կարելի «զավթողական» համարել։ Այդ մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Anadolu-ին։
«Հենց Արևմուտքն է իր պատմության ընթացքում բազմիցս դրսևորել իրեն որպես զավթիչ և ագրեսոր», — հայտարարել է Էրդողանը։
Ավելի վաղ հաղորդվել է, որ Էրդողանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ զրույցում վրդովվել է Աֆրինի վերաբերյալ դիրքորոշումից։ Շաբաթ օրը Էրդողանն անտեսել էր մարտերի գոտին շրջաններով սահմանափակելու կոչերը և հայտարարել «հարևան Սիրիայի ամբողջ տարածքում ահաբեկիչներին ոչնչացնելու» Թուրքիայի ԶՈՒ պատրաստականության մասին։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)