Թուրքերը բետոնապատում են Պորտասարը (լուսանկարներ)
ԹուրքիաՏիգրան Խզմալյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Հնեաբանները սարսափով ահազանգում են, որ Էդեսիայի հարեւանությամբ գերմանական գիտնականների կողմից գտնված աշխարհի հնագույն սրբավայրը՝ 11 հազար տարի վաղեմության Պորտասարը, որը թուրքերն անվանում են Գյոբեկլի Թեփե, այժմ բարբարոսական կերպով «բարեկարգվում է» Թուրքիայի զբոսաշրջիկության նախարարության կողմից, կիրառելով բետոն, ասֆալտ եւ ծանր շինարարական տեխնիկա:
Այցելուների համար ճանապարհներ ու հանգստավայրեր են կառուցվում հենց պեղումների տարածքում, որտեղ մասնագետները ամեն մի քարի դիպչում են սրտատրոփ, չապականելու համար եզակի հնավայրը: Թուրք կառավարությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ից է ստացել «բարեկարգման եւ պահպանության» միջոցներ եւ շտապում է բացել պեղումների տարածքը բիզնես ծրագերի համար մինչեւ ապրիլ»:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)