«Հայկական Ժամանակ». ԱԺ պատգամավորներին իրենց մեքենաների համար հասանելիք պետհամարանիշները չեն տալիս
Հայկական Մամուլ
Աժ 5-րդ գումարման նոր պատգամավորներին նրանց մեքենաների համար հասանելիք պետհամարանիշները չեն տալիս: Ինչպես հայտնի է, յուրաքանչյուր պատգամավոր ունի իր պատգամավորական համարը, որն էլ դառնում է նրա մեքենայի պատգամավորական պետհամարանիշը, ասենք՝ 111 օօ 11, 112 օօ 11 և այլն:
Մեծամասնական ընտրակարգով պատգամավոր դարձածների համարը որոշվում է ըստ նրանց ընտրատարածքի՝ 1-ից 41, իսկ համամասնականներինը՝ ըստ կուսակցությունների ցուցակներում նրանց զբաղեցրած տեղերի, ավելի ճշգրիտ՝ ըստ մանդատների համարների: Երեկ թերթին հայտնի դարձավ, որ որոշ նախկին պատգամավորներ, որոնք այս Աժ-ում այլևս չկան, ոչ մի կերպ չեն կարողանում բաժանվել իրենց պատգամավորական պետհամարանիշներից: Բացի այդ, նախորդ գումարումից այս Աժ-ում կան պատգամավորներ, որոնց պատգամավորական համարները փոխվել են, և նրանք ևս չեն կարողանում բաժանվել իրենց հին՝ ավելի «գոլդոտ» համարներից: Թե ինչ միջոցներ է ձեռնարկելու Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանը՝ սույն հարցը լուծելու համար, դեռ հայտնի չէ:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ