«Հրապարակ». Քուր ջան, ՀՀԿ-ում որսորդները շատ են. ՀՀԿ–ական պատգամավոր
Հայկական Մամուլ
Կառավարությաե ծրագրի քվեարկությունից անմիջապես հետո լրագրողներից մեկը միջանցքում բարձրաձայն հարցնում էր. «Ո՞վ գիտի Գելի տեղը, չե՞ք ասի ուր է Գելը, կարո՞ղ է իմանաք»:
ՀՀԿ-ականներից մեկը մոտեցավ նրան ու «գողական» ձայնով, թե՝ «քուր ջան, ըտենց մի ասա»: Լրագրողն անակնկալի եկավ: «Քուր ջան, ՀՀԿ-ում որսորդները շատ են՝ ըտենց մի ասա», ու ցույց տվեց Շմայսին, Սարիբեկյան Կարենին. «Սաղ որսորդ տղերք են»:
Հիշեցնենք, որ Գելը ԲՀԿ Աժ խմբակցության անդամ Գրիգոր Գաբրիելյանն է, և քանի որ ԲՀԿ-ն վայրկյաններ առաջ դեմ էր քվեարկել կառավարության ծրագրին, Գելի տեղն իմանալն ըստ թերթի կարող էր վտանգավոր հետևանքներ ունենալ:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ