«Արվեստը պրոպագանդայի միջոց է». Լիլիթ Պիպոյան
Գիտություն և Մշակույթ
Նախընտրական շրջանում տարբեր քաղաքական ուժերի կողմից կազմակերպվող համերգային ծրագրերի մասին այսօր հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ անդրադարձավ երգչուհի, երաժիշտ Լիլիթ Պիպոյանը. «Արվեստը պրոպագանդայի միջոց է, ու հասկանալի է, որ այն մարդիկ, ովքեր ձգտում են իշխանության գտնում են, որ երգիչները կուռքեր են, ու նրանց շնորհիվ կարող են շահել էլեկտորատ:
«Առաձնապես մեծ նշանակություն չեմ տալիս այդ ամենին, ոչ էլ նյարդայնանում եմ: Ովքեր ուզում են, թող գնան ու նվագեն։ Այստեղ պետության պատվերը թույլ է. հիմնական պատվիրատուն լինում է ֆինանս ունեցողը՝ պետությունն այդ միջոցներն երևի չունի, որ կարողանա արվեստի իր արտիստներին ֆինանսավորի»,- հավելեց Լիլիթ Պիպոյանը։
Երգչուհու խոսքերով՝ իրեն չեն հրավիրել նախընտրական քարոզարշվի ժամանակ ելույթ ունենալու, բայց հրավիրելու դեպքում էլ՝ առաջարկը չի ընդունի։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում