«Չորրորդ ինքնիշխանություն». Վարչապետը կառավարության ու նրա բյուջեի վերաբերյալ քննադատությունները շատ «ծանր» է տանում
Հայկական Մամուլ
Իշխանական շրջանակներում պտտվոդ լուրերի համաձայն, վարչապետ Տիգրան Սարգսյանն իր ղեկավարած կառավարության ու նրա ներկայացրած բյուջեի վերաբերյալ քննադատությունները շատ «ծանր» է տանում: Ասում են՝ Սարգսյանն այս աոիթով այն աստիճան է ընկել դեպրեսիայի մեջ, որ առանց պատճառի սկսել է շատ կոշտ վերաբերվել իր կաբինետի ներկայացուցիչներին: Ասում են՝ նա անգամ հասցրել է մի քանի «քաղցր» խոսք ասել նորանշանակ քաղշին նախարար Սամվել Թադևոսյանին՝ կադրային հարցերում զգոնություն ապահովելու համար: Սրան գուգահեռ բազմաչարչար վարչապետը դժգոհություններ է հայտնել նաև իր ՀՀԿ-ական բարեկամների մոտ՝ ասելով, որ այս մի քանի օրվա ընթացքում ընդդիմադիր պատգամավորները իր «հոգին ուղղակի հանեցին»: Այնուհետև նա հարցադրում է արել իր կուսակիցներին, թե ինչո՞ւ պետք է ինքը «կուլ» գնա խորհրդարանականների գրոհին այն դեպքում, երբ այդ ամենի պատասխանատուն միայն վարչապետը չէ: Ի պատասխան վարչապետի ղժգոհությունների, ՀՀԿ-ական դերակատարները նրան պատասխանել են, որ մեծ բեռ վերցնողը ցնցումների էլ պիտի դիմանա:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ