Վահագն Հայրապետյան. «Մեր երաժշտությունն արշավային չէ»
Գիտություն և Մշակույթ
Երաժշտական աղմուկ՝ նախընտրական քարոզարշավներ թեմայի շրջանակներում այսօր հրավիրված ասուլիսին ջազ երաժիշտ Վահագն Հայրապետյանը, խոսելով ներկայիս երգիչների երգերի մասին, ընդգծեց. «Երգում են՝ թող երգեն, բայց երաժշտություն լինի, ոչ թե աղմուկ. թող երաժիշտները նվագեն, այլ ոչ թե դիսկով դուրս գան համերգի»:
«Հեռուստատեսությունը վաղուց արդեն վերածվել է ռեստորանների։ Այսօր Մշակույթի նախարարությունը, թեև ճիշտ ուղղությունը բռնել է, սակայն հաճախ չունի այդ ֆինանսները, որ օժանդակի տաղանդավոր մարդկանց»,- հավելեց երաժիշտը։
Կապված նախընտրական շրջանում երգիչների ելույթներին և հատկապես իրենց հրավիրելուն՝ Վահագն Հայրապետյանն ասաց. ««Կատուներ» խմբին երբեք չեն հրավիրել նախընտրական քարոզարշավի ժամանակ ելույթ ունենալու: Այս անգամ ևս դեռ հրավեր չի եղել: Բացի այդ, մեր երաժշտությունն արշավային չէ»:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում