Առաջիկա շաբաթներին ԱՄՆ Սենատը կհաստատի Մորնինգսթարի թեկնածությունը
ԱՄՆ
ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հավանություն է տվել Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Ռիչարդ Մորնինգսթարի թեկնածությանը, հաղորդում է 1news.az–ը։
Նրա ընտրման համար անհրաժեշտ է անցկացնել ևս 1 քվեարկություն՝ այն պետք է հաստատվի Սենատի ողջ կազմի կողմից։ ԱՄՆ Սենատը ինքնուրույն է սահմանում իր օրակարգը։ Սպասվում է, որ առաջիկա շաբաթների ընթացքում Սենատը կքննարկի տվյալ հարցը:
Այդ մասին, լրագրողներին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ադամ Սթերլինգը։
Հիշեցնենք, որ ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հունիսի 19-ի նիստում հաստատել է դեսպանի պաշտոնում Ռիչարդ Մորնինգսթարի թեկնածությունը։
Ռիչարդ Մորնինգսթարը 2009–ի ապրիլից Եվրասիայում էներգետիկայի հարցերով ԱՄՆ Պետդեպի հատուկ հանձնակատարն է։ Ավելի վաղ նա դասավանդել է Սթենֆորդի և Հարվարդի համալսարանների իրավաբանական ֆակուլտետներում։ 1999-2001 թթ. Ռիչարդ Մորնինգսթարը եղել է Եվրամիությունում ԱՄՆ դեսպան։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)