Վահրամ Սահակյանի բացատրությունը` աղմկահարույց հարցազրույցի մասին
Հասարակություն
Հայ ժամանակակից թատերագիր, գրող, դերասան Վահրամ Սահակյանը, անդրադառնալով վերջերս Lurer.com-ին տված աղմկահարույց հարցազրույցին, գրել է.
«Ըստ իս՝ շատերը գիտեն ինձ, ծանոթ են իմ գաղափարներին և կարծում եմ՝ նրանց համար պարզ է, որ հեռախոսային հարցազրույցի ժամանակ ես չէի կարող նմանօրինակ հայտարարություն անել։
ԴԱ ԲԱՑԱՌՎՈՒՄ Է։
Նաև շատերը գիտեն, որ վերջին 2 տարվա ընթացքում իմ առողջական վիճակը բավականին ծանր է և գնալով սրվում է։
Խնդիրը կայանում է նրանում, որ ԼՈՒՐԵՐ.com-ի հարգարժան լրագրողները ինձ զանգահարեցին առավոտյան, իսկ գիշերը, 2 անգամ ինձ սրսկել էին տարբեր ցավազրկող դեղամիջոցներ։
Ես ասացի, որ տեղյակ չեմ, թե ինչ է կատարվել, թող բացատրեն։
Բացատրությունից ես հասկացա որ ոչ թե ինչ-որ ռեստորանայի «անվտանգություն» կոչեցիալ ծեծել է հարգարժան բժիշկների, այլ ԱԱԾ-ն, այսինքն ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ծեծել է սպորտային համազգեստներով ռեստորան թափանցած և իրենց անպարկեշտ պահող երիտասարդների։
Եթե ինձ զանգահարեին գոնե օրվա 2-րդ կեսին՝ ես կհասկանայի, որ եթե դա այդպես էլ լիներ՝ ԱԱԾ-ի աշխատակիցներն ուղղակի կձերբակալեին, այլ ոչ կծեծեին մարդկանց։
Այս ամենը ես համարում եմ միմյանց ճիշտ չհասկանալու պատճառով առաջացած թյուրիմացություն, ու ներողություն եմ խնդրում, լոկ նման ծանր վիճակում խոսելու համար, կարելի էր և պայմանավորվել, որ զրույցը տեղի ունենար ավելի ուշ։
Բնական է, որ ես դատապարտում եմ այդ արարքը, ու ինքս, որպես քայաքացի ամեն ինչ կանեմ, որ ոչ միայն ծեծողները, այլև նման արարքներ խրախուսողները պատժվեն օրենքի ամենայն խստությամբ, և բանտում անցկացնեն իրենց կյանքի վերջին տարիները, քանզի նման արարք կատարողներին սովորական պատիժ չի հասնում։
Այսքանը»։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը