Դադարեցվել են Ջոնի Դեփի նոր ֆիլմի նկարահանումները
Գիտություն և Մշակույթ
Warner Bros-ը դադարեցրել է «The Thin Man» ֆիլմի նկարահանումները, այս մասին հայտնում է Deadline կայքը։ Ֆիլմի գլխավոր հերոսի դերում հանդես էր գալու Ջոնի Դեփը։
«The Thin Man»-ը առաջին անգամ նկարահանվել է 1934 թ-ին։ Վերանկարահանված տարբերակը ևս հիմնված է 1934թ-ի Դեշիլ Հեմեթի դետեկտիվ սիրավեպի վրա։ Գրքի գլխավոր հերոսներն են Նիք Չարլզն ու նրա կինը՝ Նորան։ Ջոնի Դեփը Ֆիլմի նոր տարբերակում լինելու էր հենց Չարլզի դերակատարը, իսկ կնոջ՝ Նորայի դերակատարը դեռ նշանակված չէ։
Ֆիլմի ռեժիսորն է Ռոբ Մարշալը։ Նկարահանումները սկսվելու էին 2012թ-ի նոյեմբերից, բայց ներկայումս դրանք հետաձգվել են անհայտ ժամկետով։
Ենթադրվում է, որ Դեփն ինքն է ցանկություն հայտնել դադարեցնել նկարահանումները Վանեսայի հետ հարաբերությունների խզման պատճառով։
Բացի դրանից Warner Bros. ընկերությունն այնքան էլ գոհ չէ Դեփի մասնակցությամբ վերջին ֆիլմի ֆինանսական ցուցանիշներից։ Խոսքը Թիմ Բյորթոնի «Dark Shadows» ֆիլմի մասին է, որը էկրաններին է հայտնվել 2012թ-ի մայիսի կեսից և այսօրվա տվյալներով 150 մլն դոլար բյուջեով ունեցել է 210 մլն դոլարի եկամուտ։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում