Հայաստանի և Սենեգալի միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները կշարունակեն զարգանալ և խորանալ
Աշխարհ
Այսօր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանն ընդունեց Հայաստանում Սենեգալի նորանշանակ դեսպան Մամադու Սալիու Դիուֆին (նստավայրը` Մոսկվա)` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:
Պաշտոնական արարողությանը հաջորդած զրույցի ընթացքում փոխնախարար Մանասարյանը, շնորհավորելով դեսպանին` նշանակման կապակցությամբ, համոզմունք հայտնեց, որ Հայաստանի և Սենեգալի միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները կշարունակեն զարգանալ և խորանալ:
Դեսպան Դիուֆը վստահեցրեց, որ կանի առավելագույնը՝ երկկողմ հարաբերությունների զարգացմանը նպաստելու համար:
Զրուցակիցները քննարկեցին միջազգային և տարածաշրջանային հարցերի լայն շրջանակ: Մասնավորապես, կարևորվեց համագործակցությունն այնպիսի միջազգային կառույցներում, ինչպիսիք են ՄԱԿ-ն, ՅՈՒՆԵՍԿՕ-ն, Ֆրանկոֆոնիայի Միջազգային կազմակերպությունը:
Հյուրի խնդրանքով՝ Սերգեյ Մանասարյանը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի բանակցային գործընթացի վերջին զարգացումները:


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի