Ջորջ Վաշինգտոնի «Սահմանադրությունը» վաճառվել է 10 միլիոն դոլարով
ԱՄՆ
ԱՄՆ–ի առաջին նախագահ Ջորջ Վաշինգտոնի ընդունած սահմանադրությունը Նյու Յորքի Christie's աճուրդի տանը ներկայացված աճուրդում վաճառվել է 10 միլիոն դոլարով, հաղորդում է France-Presse–ը։
ԱՄՆ–ի առաջին սահմանադրությունը տպագրվել է Վաշինգտոնում 1789–ին, որի էջերի վրա մինչ այժմ պահպանվում են Ջորջ Վաշինգտոնի կողմից արված նշումները։
Աճուրդում գրքի մեկնարկային գինը եղել է 2.3 միլիոն դոլար, որը 3 անգամ կրկնապատկվել է և աճուրդը դադարեցվել է 9,82 միլիոն դոլարի հասնելուց հետո։
Գնորդը եղել է Մաունտ–Վերնոնի կանանց ասոցիացիան, որն ի թիվս այլ արժեքավոր իրերի, նաև զբաղվում է Ջորջ Վաշինգտոնի առանձնատան պահպանությամբ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)