Իսպանիայում այսուհետ կշնորհվի թվային գրականանության մրցանակ
Գիտություն և Մշակույթ
Իսպանիայում հիմնել են գրականության նոր մրցանակ՝ նախատեսված այն ստեղծագործությունների համար, որոնք ներկայացված են էլեկտրոնային կրիչներով։ Հայտնում է իսպանական ABC թերթը։
Մրցանակը կոչել են ի պատիվ իսպանացի գրող Ֆրանսիսկո Այալայի։ Մրցանակ ստեղծողները հետապնդել են երկու նպատակ՝ ետ չմնալ նորագույն միտումներից և նպաստել Իսպանիայում նոր ձևաչափի զարգացմանը։
Մասնակցության կանոնները շատ պարզ են։ Ցանկացած ազգության հեղինակ մինչև սեպտեմբերի 23-ը մրցույթին կարող են ներկայացնել մինչ այդ չհրապարակված աշխատանքները։ Առաջարկվող վեպը կամ կրճատ պատմությունների հավաքածուն կարող է նվիրված լինել ցանկացած թեմայի, միակ պարտադիր պայմանը՝ ստեղծագործությունները պետք է լինեն իսպաներեն։
Մրցանակի հիմնադիրներն են Ֆրանսիսկո Այալայի անվան հիմնադրամը և Musa a las 9 կազմակերպությունը։ Բացի այս երկու կազմակերպությունների ներկայացուցիչներից, ժյուրիի կազմում հանդես կգան նաև իսպանացի գրողներ։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում