Ալեքս Բոլդուինն ուղիղ եթերում իջեցրել է տաբատը
ԱՄՆ
Հոլիվուդի դերասան Ալեքս Բոլդուինն իջեցրել է տաբատը Դեյվիդ Լեթերմանի ստուդիայում։ 54-ամյա դերասանը նման կերպ ցանկացել է ցույց տալ դիետայի արդյունքը, տեղեկացնում է Radar Online-ը։
Գալով Լեթերմանի նկարահանման տաղավար՝ Բոլդուինը ցանկացել է թուլացնել ընդհանուր լարվածությունը հերթական հնարքի օգնությամբ։ Հաջորդիվ, հաղորդավարը ցույց է տվել հանդիսատեսին այն ամսագրի նկարը որտեղ Բոլդուինը վիճում է լուսանկարիչի հետ։
-Ես ոչ ոքի չեմ ծեծել, այլ պարզապես հրել եմ մի կողմ, քանի որ նա գրեթե հարվածեց երեսիս իր տեսախցիկով,- ասել է դերասանը։
Հիշեցնենք, որ հունիսի 19-ին Բոլդուինն իբր վիճել է լուսանկարչի հետ, ապա զբոսնել քաղաքում սավանով ծածկված՝ թաքնվելով պապարացիներից։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)