Նրանք վստահ են եղել, որ կարող են մարդ ծեծել, և ազատության մեջ մնալ. Արմեն Գրիգորյան
Հասարակություն
Համացանցում տարածված տեսանյութում ես տեսա, որ թիկնապահը Ռուբեն Հայրապետյանի հետ է: Իսկ դա նշանակում է, որ թիկնապահը ինչ-որ կապեր ունի Հայրապետյանի հետ: Հենց այսքանով էլ Ռուբեն Հայրապետյանն առնչվում է «Հարսնաքարի» միջադեպի հետ: Նման կարծիք Լուրեր.com-ի հետ զրույցում հայտնեց «Ժողովրդավարություն հանուն զարգացման» ՀԿ նախագահ Արմեն Գրիգորյանը:
Նա հավելեց նաև, որ Հայրապետյանը հենց գործողություններում գուցե անմիջական պատասխանատվություն չունի, բայց պատասխանատվության զգացումը պետք է կապել իր հետ:
«Նրանք վստահ են եղել, որ կարող են մարդ ծեծել, և ազատության մեջ մնալ կամ պաշտպանված լինել: Իսկ նման երևույթ երկար ժամանակ է, ինչ առկա է»,- ասաց Գրիգորյանը:
Անդրադառնալով «Պահանջում ենք պատժել «Հարսնաքարում» տեղի ունեցածի բոլոր մեղավորներին» ֆեյսբուքյան նախաձեռնության հետագա քայլերին, Գրիգորյանը նշեց, որ հասարակությունն այսօր ավելի ակտիվ է դարձել և ավելի մեծ պատասխանատվություն է ձեռք բերել երկրում արդարություն հաստատելու գործում:
«Պետական ինստիտուտները համապատասխան գործառույթներ գրեթե չեն կատարում կամ կատարում են, երբ հասարակությունն է պահանջում: Իսկ հասարակության նման գործողությունները շատ կարևոր են և պետք է շարունակական լինեն, որ կարողանանք այսպես ասած ստիպել պետական ինստիտուտներին կատարել իրենց գործառույթները»,- ասաց Գրիգորյանը:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը