Քենիայում ձերբակալվել են իրանցի ահաբեկիչներ
Աշխարհ
Քենիայի ոստիկանությունը Նայրոբիի և Մոմբասայի վրա ահաբեկչություն կատարելու կասկածանքով ձերբակալել է Իրանի 2 քաղաքացու։ Այս մասին այսօր հայտնել են Քենիայի իրավապահ մարմինների ներկայացուցիչները։
«Ներկա պահին հարցաքննում են ձերբակալվածներին»,- նշել են ոստիկանությունում։ Ներկայացված վկայությունների շնորհիվ հնարավոր է եղել հայտնաբերել պայթուցիկի պատրաստման համար օգտագործվող քիմիական նյութեր։
ԱՄՆ-ի՝ Քենիայում գտնվող դեսպանությունն իր հերթին զգուշացրել է քաղաքացիներին, որ տեղեկություններ ունի Մոմբասայի վրա կազմակերպվող ահաբեկչական հարձակման մասին։ Լինելով Քենիայի երկրորդ ամենամեծ քաղաքը՝ Մոմբասան երկրի առևտրի և զբոսաշրջության ամենախոշոր կենտրոնն է: Բացի այդ, այստեղ բնակություն են հաստատել մուսուլմանական մեծ համայնքի ներկայացուցիչները։
Սկզբից, երբ Քենիան մասնակցում էր հարավային Սոմալիում տեղի ունեցող «Աշ-Շաբաբ» իսլամիստական ծայրահեղականների դեմ տարվող ռազմական գործողություններին, «Ալ Կաիդայի» հետ սերտորեն կապված խմբավորման զինյալները բազմիցս զգուշացրել էին «փոխհատուցման ակցիա» իրականացնելու հնարավորության մասին։ Այդ ժամանակից ի վեր, Մոմբասայում տեղի են ունեցել «Աշ-Շաբաբ»-ին վերագրվող տասնյակ ահաբեկչական հարձակումներ։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ