Բակո Սահակյանը չի թերագնահատում իր մրցակիցներին. մամլո քարտուղար
Արցախ
«Բակո Սահակյանն ոչ միայն ընտարշավի ժամանակ է այցելություն կատարում Արցախի բոլոր շրջաններ, այլ նաև նախագահության 5 տարվա ընթացքում բազմաթիվ անգամ արել է դա»,- Lurer.com-ի հետ զրույցում ասաց նախագահի թեկնածու Բակո Սահակյանի մամլո քարտուղար Դավիթ Բաբայանը՝ հավելելով, որ Բակո Սահակյանը հանդիպում է բոլոր ընտրողների հետ, ներկայացնում նախընտական ծրագրերը և ծանոթանում առկա խնդիրներին։ Մամլո քարտուղարը տեղեկացրեց նաև, որ բոլոր շրջկենտրոններում բացված են նախընտարական շտաբներ, իսկ քարոզարշավը ընթանում է բնականոն հունով։
Անդրադառնալով Բակո Սահակյանի նախընտրական ծրագրին՝ նա նշեց, որ այն ներառում է բազմաթիվ ոլորտներ. սոցիալական ու կրթական բարեփոխումներից մինչև մարդու իրավունքների պաշտպանությանը, Արցախի միջազգային ճանաչմանն ու Արցախյան հիմնադրի խաղաղ կարգավորմանը վերաբերող դրույթներ։
Իսկ այն հարցին, թե Բակո Սահակյանն ո՞ւմ է համարում գլխավոր մրցակին՝ Դավիթ Բաբայանը պատասխանեց, որ Բակո Սահակյանը համահավասար է տեսնում բոլոր թեկնածուներին և չի թերագնահատում ոչ մեկի հնարավորությունները։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան