Պարզել են չարագործի ինքնությունը
Աշխարհ
ԱՄՆ-ի Տեխաս նահանգի Հյուսթոն քաղաքի ոստիկանները կարողացել են պարզել չարագործության մեջ մեղադրվողի ինքնությունը։ Իրավապահ մարմիններին հաջողվել է բացահայտել հունիսի 19-ին Menil Collection թանգարանում Պաբլո Պիկասոյի «Կինը՝ կարմիր բազկաթոռին» կտավը փչացնող խուլիգանին՝ 22-ամյա Ուրիել Լանդերոսին։
Հանցագործին ճանաչել են ականատեսի նկարած հեռախոսային տեսագրության շնորհիվ։
22-ամյա Լանդերոսը Հյուսթոնի համալսարանի ուսանող է։ Հայտնի է նաև, որ նա երկար ժամանակ էր անցկացնում տեղի նկարչական ստուդիաներից մեկում, հաղորդում է շրջանային դատախազության ներկայացուցիչ Ջոն Լյուիսը։
Լանդերսի դեմ քրեական գործ է հարուցվել գույքը վնասելու մեղադրանքով։ Ենթադրվում է, որ չարագործը թաքնվում է Հյուսթոնում։
Հիշեցնենք, որ հունիսի 19-ին Լանդերոսը փչացրել էր Պաբլո Պիկասոյի արվեստի գործը։ Նա կտավի վրա ցլին սպանող ցլամարտիկ էր նկարել և գրել «կոնկիստա» բառը։ Այս բառով են անվանել 15-16-րդ դարերում ընկած այն ժամանակահատվածը, երբ իսպանացիներն ու պորտուգալացիները նվաճում էին Կենտրոնական և Հարավային Ամերիկաները։
Բարեբախտաբար, կտավը հաջողվել է փրկել։ Մասնագետները կտավի վրայից ջնջել են նկարածը նախքան այն կհասցներ չորանալ։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ