Սիրիայի նախագահ Բաշար Ասադը նոր կառավարություն է ձևավորել
Մերձավոր Արևելք
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ձևավորել է նոր կառավարություն՝ առանցքային պաշտոններում վերանշանակելով իր մերձավոր շրջապատի նախարարներին, հաղորդում է Reuters–ը։
Նոր կառավարությունում իրենց պաշտոնները պահպանել են պաշտպանության, ներքին գործերի և արտաքին գործերի նախարարները։
Սիրիայում արդեն ավելի քան մեկ տարի է՝ չեն դադարում ընդդիմության կազմակերպած հակակառավարական բողոքի ցույցերը։ Ընդդիմությունը պահանջում է նախագահ Բաշար Ասադի հրաժարականը և երկրում ժողովրդավարական չափանիշերին համապատասխան ընտրությունների անցկացման միջոցով նոր իշխանությունների ձևավորում։ Միջազգային հանրությունը Սիրիայի իշխանությունից պահանջում է դադարեցնել բռնությունները և սպանությունները խաղաղ բնակչության նկատմամբ։
Ըստ ՄԱԿ–ի վերջին տվյալների, կառավարական զորքերի և ընդդիմության միջև տեղի ունեցած բախումների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 13 հազարը։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)