ԱՄՆ իշխանությունները մեղադրում են Haqqani ահաբեկչական խմբավորմանը
Աշխարհ
ԱՄՆ ռազմական հրամանատարությունը հունիսի 22–ին Քաբուլի հյուրանոցներից մեկը գրավելու և մարդկանց պատանդ վերցնելու կազմակերպված ահաբեկչական գործողությանը մասնակցելու մեջ մեղադրում է Պակիստանի տարածքում գործող աֆղանցի թալիբներից կազմված «Haqqani» ահաբեկչական խմբավորմանը։ Այդ մասին հայտարարել է Աֆղանստանում միջազգային անվտանգության ուժերի հրամանատար, գեներալ Ջոն Ալենը։
Ըստ Աֆղանստանում ՆԱՏՕ–ի անվտանգության ուժերի ներկայացուցչի՝ ահաբեկչության բնույթից ակնհայտորեն երևում է, որ գործողությունների մեջ ներգրավված են «Haqqani» խմբավորման գրոհայինները, որոնք շարունակում են հարձակումները և խաղաղ բնակչության սպանությունները, հաղորդում է ԻՏԱՌ–ՏԱՍՍ-ը։
ԱՄՆ–ի ռազմական հրամանատարությունն արդեն մեկ անգամ չէ, որ «Haqqani» խմբավորմանը մեղադրում է Պակիստանում մի շարք ահաբեկչություններ իրականացնելու մեջ։
Հիշեցնենք, որ նախօրեին Քաբուլի կենտրոնում գտնվող հյուրանոցը հարձակման էր ենթարկվել մի խումբ ահաբեկիչների կողմից, որոնք պատանդ էին վերցրել հյուրանոցի անձնակազմի անդամներին և հյուրերին։ Աֆղանստանի անվտանգության ուժերի կողմից պատանդերին ազատելու գործողությունները տևել են12 ժամ։ Ահաբեչության պատասխանատվությունը ստանձնել է «Թալիբան» շարժումը։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ