Եգիպտոսում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները պարզ կդառնան հունիսի 24-ին
Աշխարհ
Եգիպտոսում տեղի ունեցած նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները կհայտարարվեն կիրակի՝ հունիսի 24-ին։ Այս մասին հայտնում է BBC-ն՝ հղում կատարելով Եգիպտոսի ԸՀ ղեկավար Ֆարուք Սուլտանին։
Ըստ օրենքի՝ արդյունքները պետք է հրապարակվեին հունիսի 21-ին, սակայն Բարձրագույն ընտրական հանձնաժողովը պահանջել է լրացուցիչ ժամանակ տրամադրել՝ թեկնածուներից ստացված բողոքներն ուսումնասիրելու համար։
Երկու թեկնածուներն էլ՝ Մոհամմեդ Մուրսին և Ահմեդ Շաֆիկը, հայտարարել են, որ հաղթել են հունիսի 16-ին և 17-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների 2-րդ փուլում։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ