Զելենսկի․ Ուկրաինան կարող է դիտարկել առցանց ընտրություններ անցկացնելու հնարավորությունը 2026-ի հոկտեմբերը դարձել է պատմության մեջ ամենատաքը Տարի առանց ամռան․ ինչո՞ւ 1816 թվականին հրաբխային ձմեռ սկսվեց DPA․ Գերմանիայում թեթև շարժիչով ինքնաթիռի կործանման հետևանքով երկու մարդ է զոհվել Հութիները հայտարարել են Թաիզի շուկային հասցված հարվածի հետևանքով ավելի քան 30 զոհի և վիրավորի մասին Նոյեմբերի 8-ին Հյուսիսային ավտոկայանի դիմաց կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ Գևորգ Պապոյանն այցելել է մեքենաշինական գործարան, ծանոթացել գործունեությանն ու առաջիկա ծրագրերին Քայլեր եմ ձեռնարկում, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը լուծարվի. դիմումներ եմ ներկայացրել իրավապահներին. Արամ Սարգսյան Իրանը Քեշմ կղզու երկնքում խոցել է ԱՄՆ-ի 16-րդ MQ-1 անօդաչուն Հայ շախմատիստները մեդալներ են նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունում Եռակողմ բանակցությունները պետք է տեղի ունենան նոյեմբերի 10-ին. Պուտին Ռուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրա 

Վահե ջան, ցա՛վդ տանեմ, ախպերս, դու ոտքի ես կանգնելու. հարցազրույց դաժան ծեծի ենթարկված Վահե Ավետյանի քրոջ հետ

Հարցազրույցներ

Լուրեր.com-ը զրուցել է հոսպիտալի քիթ-կոկորդ-ականջ բաժանմունքի վարիչ Վահե Ավետյանի քրոջ՝ Վերոնիկա Ավետյանի հետ: Հիշեցնենք, որ հունիսի 17-ին «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցած միջադեպի հետևանքով Պաշտպանության նախարարության երեք սպաներ ծանր վիճակում տեղափոխվել էին զինվորական հոսպիտալ: Վահե Ավետյանի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր:

-Ինչպե՞ս իմացաք դեպքի մասին:

-Դեպքի մասին իմացել եմ առավոտյան, մայրս զանգեց, ասաց: Շոկի մեջ էի՝ չէի պատկերացնում ընդհանրապես ինչ է կատարվում: Ու էդ վայրկյանից սկսած կայքերը լցվեցին տարբեր տեսակի լուրերով՝ և՛ ճիշտ, և՛ սուտ: Դիմում եմ բոլոր լրատվամիջոցներին: Սուտ լուրեր մի՛ տարածեք, սուտ լուրերով ձեր ռեյթինգը մի՛ փորձեք բարձրացնել: Գնացինք հիվանդանոց, արդեն ավելի կոնկրետ տեղեկացանք, երբ որ եղբորս ընկերը՝ Արտակ Բայադյանն էլ խոսեց այդ մասին: Արդեն հասկացանք պարզ, կոնկրետ ինչ է եղել: Ամսի 17-ի գիշերն է դեպքը տեղի ունեցել: Ընկերներով մտել են «Հարսնաքար», եղբայրս եղել է սպորտային համազգեստով, ասել են, որ ձեզ չի թույլատրվում սպորտային համազգեստով մտնել: Եղբայրս վերադարձել է տուն, փոխել է տաբատը, չի հանել միայն գլխարկը: Երբ մտել են ներս, մատուցողին հարցրել է՝ գլխարկս էլ հանե՞մ, կարելի՞ է, թե՝ ոչ: Մատուցողը, ըստ երևույթին, հեգնական տոնով ասել է, թե՝ «ապե, կայֆավատ ես լինո՞ւմ» ու հարվածել է եղբորս: Երբ դուրս են եկել, սկսվել է ծեծկռտուքը, եղբորս ու ընկերներին առաջնորդել են ավտոկայանատեղի, այնտեղ սպասում էին 10-15 հոգի: Ամեն մեկին շրջապատել են 4-5 հոգով ու սկսել են հարվածել ամենաահավոր ձևի: Ուղղակի ես չեմ կարողանում հասկանամ՝ մարդուց ծնվածը ո՞նց կարող է մարդուց ծնվածին նման ձև վերաբերվի: Դա վանդալիզմ է: Ես ուղղակի խոսքեր չեմ գտնում, որ որակեմ էդ երևույթը:

-Ի՞նչն է դրա պատճառը, նման դաժանությունը որտեղի՞ց է գալիս:

-Երկրի անկարգուկանոնությունից: Էս երկրում ոչ ոք չգիտի իր տեղը, դիրքը, գործը, բոլորը իրենց դրել են «լավ տղերքի» տեղ: Բոլորն են շոկի մեջ՝ իմանալով եղբորս բնավորության գծերը, մարդասիրությունը, ընդհանրապես իր մարդկային հատկանիշները: Վահեիս մեջ ազգի հավաքական կերպար եմ տեսնում: Պետք է հասկանանք, որ վերջապես չի կարելի էսպես:

-Ինչպե՞ս եք գնահատում հասարակության, քաղաքական ուժերի, Պաշտպանության նախարարության արձագանքը:

-Շատ շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր մարդասիրաբար իրենց աղոթքներով, իրենց հոգեկան ուժով աջակցում են մեր ցավին, ցավակից են: Շնորհակալ եմ բոլորի աղոթքների համար, ու ամեն ինչ լավ է լինելու՝ Վահես ոտքի է կանգնելու: Ինքը պիտի ապրի, ինքը պիտի ոտքի կանգնի ու ապացուցի, որ ուժը մենակ ուռած բիլակների մեջ չի: Տղամարդկությունը մենակ բիլակների մեջ չի: Տղամարդկությունը մարդկության մեջ է, էն մարդկության, որ իր մեջ է, ու ինքը ապացուցելու է դա, պիտի ապրի ու ապացուցի:

-«Հարսնաքարի» տնօրենը հարցազրույցում ասել էր, որ հարբած են եղել, իրենք են վեճ հրահրել...

-Վահեն հարբած չի եղել: Նրանք ընկերներով եկել են ռեստորան՝ ընկերոջ ծնունդը նշելու: 10 րոպե չի անցել, որ նստել են սեղանի շուրջ ու սկսել է այդ վեճը: Վահեն էությամբ շատ զուսպ, հավասարակշռված մարդ է: Տուն վերադառնալն ու հագուստը փոխելը վկայում է մարդու դաստիարակության մասին: Եթե մարդը կռվարար լիներ, ինքը հենց էդ պահին կռիվ կաներ: Գիշերով չէր գնա տուն, փոխեր, նորից վերադառնար:

-Որպես Վահեի քույր, Վահեի հարազատ ի՞նչ եք սպասում գործի քննութունից: Մեղավորներն իրենց պատիժը կստանա՞ն:

-Դատելով մեր երկրի ընդհանուր վիճակից՝ առանձնապես սպասելիքներ չունեմ: Էս պահին ինձ համար ամենակարևորը եղբորս առողջանալն է, իսկ եթե մեղավորները չդատվեն էլ, չդատապարտվեն օրենքի խստությամբ, նրանց դատն Աստծո ձեռքերում է, նրանց դատն Աստված կտեսնի ու հավատացեք, որ կյանքը բումերանգ է: Բոլորն էլ ունեն եղբայր, բոլորն էլ ունեն ամուսին, տղա, երեխաներ, մի պահ ուղղակի պատկերացրեք էլի, մի պահ պատկերացրեք, որ ձեր եղբայրն է, ձեր ամուսինն է, ձեր տղան է: Դուք հասկանո՞ւմ եք, մայրը երեխա ունենա, լույս աշխարհ բերի, մեծացնի, դարձնի հասկարակության համար պիտանի մարդ ու սենց վերաբերմո՞ւնք...

Ես մի հարցով ուզում եմ դիմել մեր կաթողիկոսին: Ամենայն հայոց կաթողիկոս, չէ՞ որ մեր երկրում մեծ մեղք է տեղի ունեցել, չէ՞ որ դուք քրիստոնեության առաջնորդն եք համարվում Հայաստանում: Ինչո՞ւ դուք ոչ մի անգամ մի աղոթք չբարձրացրիք ձեր հայ ազգի սպայի համար, ինչո՞ւ էդ մասին ոչ մի անգամ չեք արձագանքում: Ես ուղղակի սպասում եմ Աստծո հրաշքին, որ ախպերս ոտքի է կանգնելու ու ամեն ինչ լավ է լինելու:

Տա Աստված, որ երբեք ոչ մեկ չունենա էս ցավը, թող ախպերս շուտ ոտքի կանգնի, որ մենք բոլորս ուրախանանք: Նրան շատ մարդիկ են սպասում: Ներկա պահին հոսպիտալում 40 զինվոր է սպասում, բայց ինքն ավելի վատ վիճակում պառկած է նրանց կողքին: Մենք սպասում ենք Աստծո մեծագույն հրաշքին: Վահե ջան, ցա՛վդ տանեմ, ջանիդ մեռնեմ, ախպերս, դու ոտքի ես կանգնելու: Մենք հավատում ենք, ու ազգովի աղոթում ենք քեզ համար: Աստված չի կարող մեր աղոթքները չլսել, մեր արցունքները չի կարող չտեսնել...

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Զելենսկի․ Ուկրաինան կարող է դիտարկել առցանց ընտրություններ անցկացնելու հնարավորությունը2026-ի հոկտեմբերը դարձել է պատմության մեջ ամենատաքը Տարի առանց ամռան․ ինչո՞ւ 1816 թվականին հրաբխային ձմեռ սկսվեցDPA․ Գերմանիայում թեթև շարժիչով ինքնաթիռի կործանման հետևանքով երկու մարդ է զոհվելՀութիները հայտարարել են Թաիզի շուկային հասցված հարվածի հետևանքով ավելի քան 30 զոհի և վիրավորի մասինՆոյեմբերի 8-ին Հյուսիսային ավտոկայանի դիմաց կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններԳևորգ Պապոյանն այցելել է մեքենաշինական գործարան, ծանոթացել գործունեությանն ու առաջիկա ծրագրերինՔայլեր եմ ձեռնարկում, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը լուծարվի. դիմումներ եմ ներկայացրել իրավապահներին. Արամ ՍարգսյանԻրանը Քեշմ կղզու երկնքում խոցել է ԱՄՆ-ի 16-րդ MQ-1 անօդաչունՀայ շախմատիստները մեդալներ են նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունումԵռակողմ բանակցությունները պետք է տեղի ունենան նոյեմբերի 10-ին. ՊուտինՌուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրաՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետինԱրդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ ԽանդանյանըՀայտնաբերվել է «Կինդեր» քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ․ ՍԱՏՄԱռողջության համընդհանուր ապահովագրության համակարգում նոր խմբեր կընդգրկվեն 2027-իցԵթե բռունցքով են հարվածում, պատասխանը պետք է լինի բռունցքով, մի բան էլ քիչ էր մեր արածը․ ԳրիգորյանԵՄ-ն Ռուսաստանից հեղուկացված բնական գազ է գնում ավելի մեծ ծավալներով, քան ԱՄՆ-ն՝ դիզելային վառելիք. ՌյուտեԳիտնականները հայտնել են Արեգակի վրա բռնկումների ակտիվության աճի մասինԻնչո՞ւ և որքա՞ն գումար է Հայաստանի տնտեսությունից ուղղվել Վրաստանում խոշոր ակտիվների ձեռքբերմանը․ «Արդշինբանկը» խուսափում է ուղիղ պատասխանից ԵՄ-ն որոշել է հետաձգել նավթի, գազի և ածխի ներմուծման համար բնապահպանական պահանջների կիրառումըՀայրենիքից չենք կարող նեղանալ, պետք է մնանք մեր տեղերում և ուժեղացնենք պետությունը․ Ռուբեն ԳրիգորյանՀրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհըԱշխարհը փոխվում է, իսկ ՀՀ-ն շարունակում է հույսը դնել արտաքին խոստումների վրա․ ՇահնազարյանԱդրբեջանում գազի պաշարները սպառվում են. Թուրքիայի էներգետիկայի նախարարԼիտվայում սկսվել են ՆԱՏՕ-ի լայնածավալ զորավարժություններFT. Մասկի ընկերությունները ընտրություններից ի վեր կորցրել են մոտ 420 միլիարդ դոլար«Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿՆեթանյահուն օգնության դադարեցման մասին Թրամփի խոսքերը գործընկերության անցում է անվանելԹուրքիայում նախկին նախարարի ձերբակալություն, Իրանի հարցով բանակցություններ, Gallup, գազ և ՏիգրանաշենԵս դուրս եմ եկել փողոց, իշխանությունն ինձ վրա կրակել է․ թո՛ղ սպասեն ժողովրդի պատասխանինԱռաջին անգամ Եվրահանձնաժողովը Չեխիայի Հանրապետությունը ներառել է միգրացիոն ճնշման ռիսկի տակ գտնվող երկրների շարքում12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակՄերցը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետEl Pais. Նոյեմբերին Կանարյան կղզիներ հինգ օրվա ընթացքում ավելի քան 3000 միգրանտ է ժամանելՄասիսի համայնքի ղեկավարը հայտարարել է առաջիկա ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասինԱլեն Սիմոնյանը խոսել է Հայաստանի անվտանգության և Ադրբեջանի հետ խաղաղության մասինՍահմանադրական փոփոխություններ. Ալիևի պահա՞նջ, թե՞ անհրաժեշտություն. հարցում (տեսանյութ) Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների հանդիպումըՄատենադարան է այցելել Կիպրոսի կրթության, սպորտի և երիտասարդության նախարարըԾանրորդ Գարիկ Կարապետյանը վնասվածք ունի. նա չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունումԼոնդոնի մետրոյի աշխատակիցները պատրաստվում են մի շարք գործադուլներ անցկացնել երկար հերթափոխերի ընթացքումԹրամփի պարտությունը՝ Պուտինի շա՞նսը․ բանագնացը՝ Վաշինգտոնում, Եվրոպայում՝ լրտեսական սկանդալՄադայն Սալեհ. ժայռերի մեջ փորագրված նաբաթեական քաղաքըՔննարկվել են Հայաստանում աղետների կառավարման միջազգային փորձի ներդրման հնարավորություններըԾեծկռտուք և կրակոցներ՝ Արարատի մարզում․ հեռախոսազանգի պատճառով վիճած տղամարդը կրակոցներ է արձակելՌուսաստանում ավանդական արժեքներին նոր սպառնալիք են գտել․ պատգամավորին վրդովեցրել է գրադարանում կազմակերպված ռեյվըԻրավական գործընթաց չկա, գործի է դրվել ռեպրեսիվ մեքենան. Վարդևանյան (տեսանյութ) Ֆրանսիայում դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով երկու մարդ է զոհվելԱՄՆ-ում հորդառատ անձրևների և ջրհեղեղների հետևանքով փլուզվել են հազարավոր տարիների պատմություն ունեցող ժայռակազմավորումներ
Ամենադիտված