Պայքար կյանքի համար. կինն ապրել է ուզում
Հասարակություն
Նա միշտ առույգ էր, զվարթ, ծիծաղը դեմքին, սիրում էր իրեն շրջապատող մարդկանց»,-այսպես է բնորոշում Նորիկ Մխիթարյանն արդեն մեկ ամիս հիվանդանոցային մահճակալին գամված կնոջը՝ Տաթևիկ Մխիթարյանին:
Արարատի մարզի Այգավան գյուղի բնակիչ 29-ամյա Տաթևիկ Մխիթարյանի մոտ բժիշկները հայտնաբերել են սուր լիմֆիբլաստային լեյկոզ հիվանդությունը:
«Մոտ մեկ ամիս առաջ կինս սկսեց իրեն վատ զգալ, գունատվեց, գլխապտույտ, ընդհանուր թուլություն, նրան տարանք մեր մարզային կենտրոնի հիվանդանոց, բժիշկներն ասացին, որ երկաթի պակասություն ունի, դեղեր նշանակեցին, ընդունումից հետո հաջորդ ստուգման ժամանակ բժիշկները խորհուրդ տվեցին հետազոտության անցնել արդեն Երևանում՝ արյունաբանական կենտրոնում»,- պատմում է Տաթևիկի ամուսինը:
Երևանի Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում էլ հայտնաբերվում է նրա մահացու հիվանդությունը:
«Հիմա կինս գտնվում է ստացիոնար բուժման փուլում, բժիշկները նրա վիճակը գնահատում են ծանր և խորհուրդ տալիս բուժումը շարունակել երկրից դուրս՝ Գերմանիայում, որտեղ կյանքը փրկելու հնարավորությունն ավելի մեծ է:
Սկզբում մտածում էի չասել, թե ինչ հիվանդությամբ է տառապում, սակայն հասկացա, որ իմանալուց հետո նա կպայքարի ապրելու համար և այդպես էլ եղավ: Ես, նա, 6 և 7 տարեկան երկու որդիներս միասին պայքարում ենք մեր սիրելիի կյանքի համար»,- հուզմունքը մի կերպ թաքցնելով ասում է Նորիկ Մխիթարյանը:
Oրերս նա նամակով դիմել է և վարչապետ Տիգրան Սարգսյանին, և քաղաքապետ Տարոն Մարգարյանին և այլ պաշտոնյաների, խնդրանքով ֆինանսական աջակցության համար:
Տաթևիկ Մխիթարյանի Գերմանիայում բուժման համար պահանջվում է 80 հազար եվրո:
29-ամյա Տաթևիկ Մխիթարյանին օգնել ցանկացողները կարող են դիմել Նորիկ Մխիթարյանին՝ հետևյալ հեռախոսահամարով՝ 094 50 99 99։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը