Բագրատ տաճարում վերելակ չի լինի
Վրաստան
Վրաստանի Քութայիսի քաղաքում գտնվող Բագրատ տաճարում նախապես ծրագրվածի պես վերելակ չի տեղադրվելու։ Ինչպես նաև երկրորդ հարկի պատմական հուշարձանի համար ապակե հատակ չի օգտագործվելու, չնայած, ըստ վերականգնման նախագծի, պետք է լիներ, հայտնում է «GHN»-ը։
Ինչպես նշվում է Վրաստանի Պատրիարքարանի մամլո ծառայության տարածած հաղորդագրության մեջ, համապատասխան պայմանավորվածությունը ձեռք է բերվել Վրաստանի Մշակույթի նախարարության հետ հանդիպման ժամանակ, որին ներկա է եղել հայտնի ճարտարապետ Անդրեա Բրունոն։
Նա ընդառաջել է եկեղեցու խնդրանքին՝ ապակիների փոխարեն օգտագործել եկեղեցու ներքին հարդարանքին համապատասխանող, քարե կառուցվածքը չխախտող նյութեր։ Քանդակագործը մի քանի օրվա ընթացքում պետք է ներկայացնի նախագծի նոր տարբերակը։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում