ԱՄՆ-ն զգուշացրել է Մոմբասայի վրա ծրագրվող հարձակման մասին
Աշխարհ
Քենիայում ԱՄՆ դեսպանատունը զգուշացրել է տեղի իշխանություններին քենիական Մոմբասա նավահանգստի վրա ծրագրվող հարձակման վտանգի մասին՝ խնդրելով սեփական աշխատակիցներին լքել քաղաքը։
Դեսպանատան ներկայացուցիչները կոչ են արել ԱՄՆ քաղաքացիներին հրաժարվել մինչև հուլիսի 1-ը Մոմբասա ճամփորդելուց։
Նշենք, որ Մոմբասան և Քենիայի մայրաքաղաք Նայրոբին պարբերաբար ենթարկվում են հարձակումների, այն բանից հետո, երբ Քենիան իր զորքերն է ուղարկել Սոմալի՝ «Ալ-Շաբաբ» իսլամիստական խմբավորման դեմ պայքարելու նպատակով։
Ֆրանսիան ևս կոչ է արել Մոմբասայում գտնվող իր քաղաքացիներին «առավելագույնս զգույշ» լինել։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ