ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի պատվիրակությունը՝ ԼՂՀ-ում
Արցախ
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 23-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի պատվիրակությանը՝ կառույցի ղեկավար Արտակ Շաբոյանի գլխավորությամբ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու հայկական հանրապետությունների համապատասխան կառույցների միջեւ տնտեսական մրցակցության կարգավորման ոլորտում համագործակցության եւ փորձի փոխանակման հետ կապված հարցեր:
Հանդիպմանը մասնակցում էին փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թեւոսյանը, Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Հակոբ Ղահրամանյանը:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան