Բակո Սահակյանը մասնակցել է «Bridge Artsakh 2012» 4-րդ տնտեսական համաժողովին
Արցախ
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 23-ին մասնակցել է «Bridge Artsakh 2012» 4-րդ տնտեսական համաժողովին:
Երկրի ղեկավարը գոհունակություն է հայտնել նման կարեւոր միջոցառման պարբերաբար անցկացումն Արցախում բարի ավանդույթ դարձնելու կապակցությամբ: Բակո Սահակյանի խոսքով, համաժողովը եւս մեկ հնարավորություն է` տեղում ծանոթանալու մեր տնտեսության զարգացման հիմնական ուղղություններին ու հեռանկարներին, տնտեսական դաշտին ու ներդրումային հնարավորություններին, ինչպես նաեւ արդյունավետ քննարկումներ անցկացնելու առկա խնդիրների շուրջ եւ հանդես գալու նոր ու կառուցողական առաջարկություններով:
Միաժամանակ, ԼՂՀ նախագահը հայտնել է հանրապետության իշխանությունների պատրասակամությունը` ըստ ամենայնի աջակցել յուրաքանչյուր նախաձեռնության իրականացմանը` ուղղված Արցախի բարգավաճմանը, մեր երկրի տնտեսական առաջընթացին, գործարար կյանքի աշխուժացմանն ու համաշխարհային տնտեսությանն ինտեգրմանը:
Միջոցառմանը մասնակցում էին ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր Հայաստանից եւ արտերկրից:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան