ՀՀ դեսպանն ու Ֆրանս-Հայկական առևտրաարդյունաբերական պալատի նախագահը քննարկել են արտահանման խթանումը Firebird AI-ն հերքել է ընկերության տվյալների կենտրոնի վերաբերյալ ՌԴ պաշտոնյայի պնդումները ՀԷՑ-ը պատրաստվում է ընդլայնել համագործակցությունը բանկային ոլորտի հետ Մադուրոյին և նրա կնոջը մեղադրել են խոշտանգումներ իրականացնելու նպատակով դավադրության մեջ Ոստիկանության ստուգումների արդյունքում բաժին է ներկայացվել 77 անձ Թրամփը խոստացել է մինչև նոյեմբերի 3-ը չհարձակվել Իրանի վրա Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 8-ին ԵՄ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջել ժանտախտի դեպքի վերաբերյալ Ազգային ժողովը արտահերթ նիստ կգումարի Թուրք-վրացական սահմանի մոտ գտնվող մայրուղում սողանք է տեղի ունեցել․ մեկ մարդ է զոհվել, վնասվել է ութ բեռնատար Դսեղ-Մարց ճանապարհը հոկտեմբերի 9-ից ժամանակավորապես կփակվի Գորիսում հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչները. Տոկաևը՝ «Թրամփի ուղու» մասին (տեսանյութ) 

Մարսելում բացվել է Երևանի և Մարսելի բարեկամությունը խորհրդանշող խաչքար

Հասարակություն

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և Մարսելի քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենի մասնակցությամբ Մարսել քաղաքի Բորել այգում տեղի է ունեցել Երևանի և Մարսելի համագործակցության համաձայնագրի 20-ամյա հոբելյանին նվիրված պաշտոնական արարողությունը: Միջոցառման շրջանակում Երևանի և Մարսելի քաղաքապետերը ծաղկեպսակներ են տեղադրել այգում կանգնեցված Երևանի և Մարսելի բարեկամությունը խորհրդանշող խաչքարի մոտ:

Միջոցառման պաշտոնական մասի շրջանակում Երևանի և Մարսելի քաղաքապետերը հանդես են եկել ելույթներով:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր խոսքում նախ շնորհակալություն է հայտնել իր գործընկերոջը` Ժան-Կլոդ Գոդենին հրավերի և ջերմ ընդունելության համար` ընդգծելով, որ Երևանի և Մարսելի միջև կապերի ամրապնդման գործում իրապես մեծ է Մարսելի քաղաքապետի անձնական ներդրումը. «Պարոն քաղաքապետ, վստահեցնում եմ, որ Դուք իրապես ցանկալի և սպասված հյուր եք Երևանում, ու կարծում եմ, որ կհամաձայնեք առաջիկայում պաշտոնապես հյուրընկալվել մեզ մոտ: Հուսով եմ, որ Երևանում մենք միասին գործնական քայլեր կձեռնարկենք մեր 20-ամյա համագործակցության համաձայնագրի թարմացման ուղղությամբ»-,նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, հավելելով, որ անցած երկու տասնամյակների համագործակցությունը բոլոր մակարդակներում գնահատում է բարձր: Օգտվելով առիթից ու դիմելով միջոցառմանը ներկա մարսելահայ համայնքի ներկայացուցիչներին` քաղաքապետ Տարոն Մարգարյանն առանձնահատուկ կարևորել է նրանց անմիջական դերակատարումը նաև հայ-ֆրանսիական հարաբերությունների ներկայիս բարձր մակարդակի և փոխգործակցության ամրապնդման հարցում: «Նաև ձեր շնորհիվ է, որ այսօր ֆրանսիացիների համար օտար չեն հայ և Հայաստան հասկացությունները: Այս օրերին մենք մեկ անգամ ևս համոզվեցինք, որ տեղացիների համար մենք օտարներ չենք, ավելին` մեզ հարգում և վստահում են այստեղ և մեծագույն հարգանք ուեն մեր երկրի հանդեպ: Լինելով յուրօրինակ կամուրջ երկու ժողովուրդների և երկրների միջև` դուք ևս շատ կարևոր դերակատարում ունեք մեր հարաբերությունների ամրապնդման ու ընդլայնման առումով, և կցանկանայի, որ այդ կամուրջը է’լ ավելի ամրանա ու լինի անսասան»,-ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Մարսելի քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենն իր հերթին, դիմելով Երևանի քաղաքապետին և հանդիսավոր արարողության մասնակիցներին, վերահաստատել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հնչեցրած հայ-ֆրանսիական բարեկամության և հարաբերությունների ներկայիս բարձր մակարդակի առկայությունը, հավելելով նաև, որ, չնայած այդ ամենին, Երևանի և Մարսելի համագործակցության ուղղություններն այսօր իսկապես վերանայման կարիք ունեն: «Պարոն քաղաքապետ, Դուք ճիշտ եք նկատել, որ մեր երկու քաղաքների ներուժն այսօր շատ ավելին է, քան էր 20 տարի առաջ: Եվ իսկապես մեր համաձայնագիրը վերանայւման կարիք ունի, ինչը, վստահ եմ, մենք կանենք հնարավորին կարճ ժամկետներում: Համոզված եմ, որ սա կդառնա մեր փոխադարձ վստահության և հարգանքի ևս մեկ ապացույցը: Ի դեպ, օգտվելով առիթից, ես ևս շնորհակալություն հայտնեմ մեր հայ քաղաքացիներին, ովքեր իսկապես մեծ դեր և կարևոր նշանակություն ունեն, ինչպես մեր երկուստեք հարաբերությունների, այնպես էլ Մարսելի կայուն զարգացման գործում»,-շեշտել է Ժան-Կլոդ Գոդենը:

Հանդիսավոր միջոցառման պաշտոնական մասի ավարտից հետո Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հարազատ ու ջերմ մթնոլորտում շփվել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ, լսել նրանց բարեմաղթանքներն ու առաջարկները: Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս հավաստել է, որ Երևանի քաղաքապետարանը բաց և պատրաստակամ է քննարկելու ներդրումային առաջարկներ, որոնք որոշակիորեն կարող են նպաստել համայն հայության մայրաքաղաքի կայուն զարգացմանն ու առաջընթացին, ընդգծելով, որ այս մասին ևս զրուցել են Մարսելի քաղաքապետի հետ, ինչը կարտացոլվի Երևանի և Մարսելի համագործակցության թարմացվելիք համաձայնագրում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՀՀ դեսպանն ու Ֆրանս-Հայկական առևտրաարդյունաբերական պալատի նախագահը քննարկել են արտահանման խթանումըFirebird AI-ն հերքել է ընկերության տվյալների կենտրոնի վերաբերյալ ՌԴ պաշտոնյայի պնդումներըՀԷՑ-ը պատրաստվում է ընդլայնել համագործակցությունը բանկային ոլորտի հետՄադուրոյին և նրա կնոջը մեղադրել են խոշտանգումներ իրականացնելու նպատակով դավադրության մեջՈստիկանության ստուգումների արդյունքում բաժին է ներկայացվել 77 անձԹրամփը խոստացել է մինչև նոյեմբերի 3-ը չհարձակվել Իրանի վրաՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 8-ինԵՄ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջել ժանտախտի դեպքի վերաբերյալԱզգային ժողովը արտահերթ նիստ կգումարիԹուրք-վրացական սահմանի մոտ գտնվող մայրուղում սողանք է տեղի ունեցել․ մեկ մարդ է զոհվել, վնասվել է ութ բեռնատարԴսեղ-Մարց ճանապարհը հոկտեմբերի 9-ից ժամանակավորապես կփակվիԳորիսում հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչները. Տոկաևը՝ «Թրամփի ուղու» մասին (տեսանյութ) Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոնՈղբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվելՍիրիան կարող է զորք ուղարկել Եմեն, ՆԱՏՕ-ն՝ փակել Ռուսաստանի ելքը Բալթիկ ծովՀարավային Կորեան Ուկրաինայից հետ է կանչել դեսպանին՝ ռազմագերիների շուրջ սկանդալի պատճառովԸնդդիմությունը նոր հարցման մեջ Իսրայելում ընտրություններից առաջ շրջանցել է Նեթանյահուի դաշինքին Էս ամենը ողբերգական հետևանք կարող էր ունենալ․ Փաշինյանի շանտաժն իր արդյունքը տալիս է․ՎարդանյանԴատախազությունն ուզում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Այրարատ» կինոթատրոնի շենքըՊուտինը մեկնել է Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին Բացահայտվել է հանքարդյունահանման ապօրինի դեպքԵրևանն ու Լայպցիգը հռչակվել են քույր քաղաքներՀայաստանի տաղավարը՝ ԱՊՀ պետությունների մշակույթի և ազգային ուտեստների փառատոնին (տեսանյութ) Ինչ էլ խոսեք, պատմության մեջ մնալու եք որպես Արցախ հանձնած ու Ադրբեջանի նարատիվների աջակիցներՄեծ Բրիտանիայի վարչապետը խոստացել է ԵՄ-ի հետ ավելի սերտ համագործակցության ձգտել Չարբախում՝ «MG» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել վագոն-տնակում. այն վերածվել է մոխրակույտիՓոփոխություններով զգալիորեն կբարձրացվի քննության արդյունավետությունը․ ՔԿ ղեկավարԴանիան առանց մարդկանց համաձայնության դիպֆեյքերի տարածման դեմ օրենք է մշակում Լիտվան կառաջարկի ԵՄ-ին արգելել ռուսական հացահատիկի տարանցումըԻրանը մտադիր է քննարկել էներգետիկ համագործակցությունը ԱՊՀ գագաթնաժողովումՓաշինյանը կհանդիպի Ալիևին և Պուտինին. ՌԴ ՊՆ-ն հայտնել է Խարկովի ևս մեկ բնակավայրի գրավման մասինԱՄՆ-ի առաջարկը Թեհրանի սեղանին է․ Արաղչին մանրամասներ է հայտնել Ուկրաինական կարգավորման գործընթացը փակուղու մեջ է․ ՌուբիոԿաշպիրովսկու մարմինը կարող են Ուկրաինա հասցնել ԵՄ երկրների տարածքով. Shot Գերմանիայում ոստիկանությունը կրակել և սպանել է 27-ամյա տղամարդուՇարունակվում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումներըՌուբիոն զգուշացրել է Ուկրաինայում իրավիճակի սրման վտանգի մասինԱրարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Մուխտար Տլեուբերդիի հետԱՄՆ-ն Իրանի հետ հակամարտության ընթացքում կորցրել է ավելի քան 80 ինքնաթիռ, ուղղաթիռ և անօդաչու թռչող սարքՖիդան. Մեքքայի համաձայնագիրը հնարավորինս շուտ կներառվի խորհրդարանի օրակարգումԴատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Սամվել Շահրամանյանի հեռախոսի առգրավումըԻրանի ԱԳՆ-ը հայտարարել է Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցությունների շարունակության մասինՄակար Կիրակոսյանն ընտրվել է Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի նախագահԳլխավոր դատախազը «նկատողություն» կարգապահական տույժ է նշանակել 3 դատախազի նկատմամբՌուբիոն անհավանական է համարում Թուրքիայի և Հունաստանի միջև ռազմական հակամարտությունըԿոտայքում պարեկների ուղղությամբ ինքնաձիգով կրակոցներ արձակած անձինք կալանավորվել ենԹուրքիան մտադիր չէ զորքեր ուղարկել այլ երկիր՝ հարձակման համար«Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները հանդիպել են ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարի հետԱվելի քան 100 կոնգրեսական Ռուբիոյին կոչ է արել դադարեցնել Բաքվին ռազմական օգնությունըԱրթուր Ալեքսանյանը վնասվածքի պատճառով բաց կթողնի Աշխարհի առաջնությունը
Ամենադիտված