Աֆղանստանի հյուսիսում ջրհեղեղից 37 մարդ է զոհվել
Աշխարհ
Աֆղանստանի հյուսիսային նահանգներում ջրհեղեղի հետևանքով զոհվածների թիվը հասել է 37-ի, ավերվել են հարյուրավոր բնակելի տներ։ Այս մասին այսօր՝ հունիսի 23-ին, հայտնում է Ասոշիեյթիդ պրես գործակալությունը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բադախշան նահանգում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով շաբաթ օրը՝ վաղ առավոտյան, 13 մարդ է զոհվել։ Տեղական իշխանությունների խոսքերով՝ արդեն 4-րդ օրն է՝ չեն դադարում հորդառատ անձրևները, որոնց հետևանքով ջրհեղեղներ են առաջացել 5 շրջաններում։ Սելավը ոչնչացրել է ավելի քան 130 բնակելի տուն և գյուղատնտեսական ցանքատարածությունների հարյուրավոր հեկտարներ։ Աֆղանական մեկ այլ նահանգում ջրհեղեղները 24 մարդու կյանք են խլել։
Գործակալության տվյալներով՝ տուժած շրջաններում զգացնել է տալիս պարենամթերքի խիստ պակասը։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ