Ավելի քան 1500 մարդ է տարհանվել՝ Նյու-Ջերսիի օդանավակայանում բռնկված հրդեհի պատճառով
ԱՄՆ
Հրդեհը բռնկվել է ԱՄՆ Նյու-Ջերսի նահանգի «Ատլանտիկ-Սիթի» միջազգային օդանավակայանի տարածքում (Atlantic City International Airport), ինչի հետևանքով այնտեղից տարհանվել է շուրջ 1.6 հազար մարդ։ Այս մասին հայտնում է Ասոշիեյթիդ Պրես գործակալությունը։
Հրդեհի օջախը եղել է ԱՄՆ Քաղավիացիայի դաշնային կառավարման տեխնիկական կենտրոնի շենքում (FAA William J. Hughes Technical Center), որը գտնվում է վերոհիշյալ օդանավակայանի տարածքում։
Հրդեհի մասին ազդանշանից հետո կենտրոնի աշխատակիցները տարհանվել են։ Միջադեպի հետևանքով որոշակի խառնաշփոթ է առաջացել օդանավակայանի աշխատանքներում. տասնյակ ավիաչվերթներ են հետաձգվել կամ չեղյալ հայտարարվել։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)