Ջոնի Դեպի ընտրյալը բիսեքսուալ է
ԱՄՆ
Ամերիկյան մամուլում Ջոնի Դեպի և Վանեսսա Պարադիի՝ մեծ աղմուկ բարձրացրած ամուսնալուծության պատճառը, պարզվում է, Դեպի նոր կիրքն է։ Ըստ ամերիկյան մամուլի՝ 49-ամյա Դեպը սիրավեպ է սկսել 26-ամյա ամերիկացի դերասանուհի և մոդել Ամբեր Լորա Հերդի հետ, որը, որոշ աղբյուրների փոխանցմամբ, բիսեքսուալ կյանք է վարում։ Հենց նա է եղել պատճառը, որ Դեպն անցած շաբաթ հայտարարել է այն մասին, որ բաժանվում է 14 տարի իր քաղաքացիական կինը եղած Վանեսսա Պարադիից։
Հերդը պարբերաբար այցելում է Դեպին Նյու–Մեքսիկոյում, որտեղ տեղի են ունենում «Միայնակ ռենջերը» (The Lone Ranger) ֆիլմի նկարահանումները։ Նրանք միասին զվարճանում են, այցելում հասարակական վայրեր, ինչը հաստատում են նաև պապարացիների լուսանկարները։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)