ՀՀ դեսպանն ու Ֆրանս-Հայկական առևտրաարդյունաբերական պալատի նախագահը քննարկել են արտահանման խթանումը Firebird AI-ն հերքել է ընկերության տվյալների կենտրոնի վերաբերյալ ՌԴ պաշտոնյայի պնդումները ՀԷՑ-ը պատրաստվում է ընդլայնել համագործակցությունը բանկային ոլորտի հետ Մադուրոյին և նրա կնոջը մեղադրել են խոշտանգումներ իրականացնելու նպատակով դավադրության մեջ Ոստիկանության ստուգումների արդյունքում բաժին է ներկայացվել 77 անձ Թրամփը խոստացել է մինչև նոյեմբերի 3-ը չհարձակվել Իրանի վրա Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 8-ին ԵՄ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջել ժանտախտի դեպքի վերաբերյալ Ազգային ժողովը արտահերթ նիստ կգումարի Թուրք-վրացական սահմանի մոտ գտնվող մայրուղում սողանք է տեղի ունեցել․ մեկ մարդ է զոհվել, վնասվել է ութ բեռնատար Դսեղ-Մարց ճանապարհը հոկտեմբերի 9-ից ժամանակավորապես կփակվի Գորիսում հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչները. Տոկաևը՝ «Թրամփի ուղու» մասին (տեսանյութ) 

Ռուբեն Հայրապետյանի մանդատի հարցը պետք է օրակարգում դրվի. Արթուր Սաքունց

Հասարակություն

Ոստիկանությունը լավ չի հասկացել բազմակողմանի, լրիվ և ամբողջական քնննության հասկացությունը, չի հասկացել, որ խոսքը վերաբերվում է մարդկանց կյանքին և այն փաստին, որ դեպքը պատահել է մի հիմնարկում, որի սեփականատերը, ինչպես Հայրապետյանն է նշում, իր ընտանիքինն է։ Նման կարծիք Լուրեր.com–ի հետ զրույցում հայտնեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը, անդրադառնալով «Պահանջում ենք պատժել «Հարսնաքարում» տեղի ունեցածի բոլոր մեղավորներին» ֆեյսբուքյան նախաձեռնության կազմակերպած ակցիայի ընթացքում ոստիկանության բարձրաստիճան սպայի այն տեսակետին, թե «Հայրապետյանն, ըստ իս, դեպքի հետ առնչություն չունի»:

Ըստ Սաքունցի՝ Հայրապետյանն իր բիզնեսում կատարվող ներքին ամեն խնդրի համար միանշանակ պատասխանատվություն ունի, եթե անգամ, Հայրապետյանի իրավական, քրեական պատասխանատվության հարցը չպարզվի։

«Արդեն տեսանյութ կա, որտեղ երևում է, որ կատարողներից մեկը Հայրապետյանին է ուղեկցում։ Այսինքն սա այլևս անհերքելի փաստ է։ Բայց, այնուամենայնիվ, պետք է տրվի իրավական ամբողջական պատասխան։ Ես կարծում եմ, որ այդ բիզնեսը արդեն վտանգավոր է մարդկանց համար, և դա նշանակում է, որ պետք է իրավական գնահատական տալ՝ թե արդյոք պե՞տք է այդ բիզնեսը, թե՞ ոչ»,– ասաց նա։

Սաքունցը նկատեց նաև, որ եթե ջուրը վարակվում է, քրեական գործ է հարուցվում մարդուն առողջական վնաս տալու համար, հենց նույն տրամաբանությամբ՝ այդպիսի բիզնեսները ֆիզիկական ապահովության տեսանկյունից մարդու կյանքի համար վտանգավոր են։

«Պետք է անպայման պատշաճ գնահատական լինի։ Ինձ համար անհասկանալի է քաղաքական ուժերի կրավորական պահվածքը՝ գիտակցված լռության հանգամանքը։ Ինձ համար ինչ–որ տեղ հասկանալի է ՀՀԿ պահվածքը, բայց Հայրապետյանը ՀՀԿ–ի կարկառուն ներկայացուցիչն է, իսկ ՀՀԿ–ն որևիցե կերպ չի արձագանքում, քանի որ բոլորն էլ նույն մտածելակերպն ունեն, նույն վարվելակերպն ունեն։ Բայց նույնիսկ ամենահեղինակազուրկ կուսակցության համար նման պատգամավոր ունենալն էլ ավելի հեղինակազրկող փաստ է հանդիսանում։ Հայրապետյանի և Սամվել Ալեքսանյանի նման պատգամավորներ ունենալը, նույնիսկ ամենահեղինակազուրկ կուսակցության համար, անպատվաբեր է։ Բայց եթե ՀՀԿ–ն հանդուրժում է, դա արդեն իր պրոբլեմն է։ Բայց ԱԺ–ում մնացած պատգամավորներն էլ, ովքեր լռում են, նրանք, ընտրական պրոցեսի ժամանակ ոսկե սարեր էին խոստանում, իսկ հիմա բերանները ջուր առած նստել են։ Նստել են ԱԺ–ում մի մարդու հետ, ով վախկոտի նման ասում է, թե «ես ի՞նչ կապ ունեմ», այսինքն ինքը լրիվ անմեղսունակ է, ինքը տեղյակ չէ, թե ինչ է կատարվում իր բիզնեսում»,– ասաց Արթուր Սաքունցը:

Անդրադառնալով «Պահանջում ենք պատժել «Հարսնաքարում» տեղի ունեցածի բոլոր մեղավորներին» ֆեյսբուքյան նախաձեռնության հետագա քայլերին՝ նա նշեց, որ շատ մեծ դեր ունի հասարակական պահանջը։ Վերջին տարիների փորձը, ըստ Սաքունցի, ցույց տվեց, որ մեր երկրում մինչև քաղաքացիական պահանջները հստակ չեն ձևակերպվում, ոչ թե սայլը տեղից չի շարժվում, այլ որևիցե բան չի արվում։

«Այս ամենի պատասխանատվությունն ունի նույն կուսակցության նախագահը՝ անձամբ Սերժ Սարգսյանը, նույն կուսակցության խմբակցության ղեկավարը։ Քաղաքացիական պահանջները պետք է ուղղված լինեն նրանց կողմից քայլեր կատարելուն, առնվազն՝ դատապարտելուն։ Ռուբեն Հայրապետյանի մանդատի հարցը պետք է օրակարգում դրվի։ Անպայման իրավական գնահատական պետք է տրվի, թե ի՞նչ եղավ, որ վեց հոգու, թե յոթ, չնայած տասնհինգ հոգի են եղել, դուխներն այդքան հերիքեց։ Այս անպատժելիության մտածելակերպն ի սկզբանե է դրված եղել։ Բոլոր քաղաքացիներին, ովքեր որևէ պրոբլեմ են ունեցել «Հարսնաքարում» կամ այլ բիզնեսներում, այլ ծառայությունների հետ, ես կոչ եմ անում բոլորին, եթե ժամանակին լռել են, գոնե հիմա ձայն հանեն կամ գոնե ներկայացնեն պատկերը»,– ասաց Սաքունցը։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՀՀ դեսպանն ու Ֆրանս-Հայկական առևտրաարդյունաբերական պալատի նախագահը քննարկել են արտահանման խթանումըFirebird AI-ն հերքել է ընկերության տվյալների կենտրոնի վերաբերյալ ՌԴ պաշտոնյայի պնդումներըՀԷՑ-ը պատրաստվում է ընդլայնել համագործակցությունը բանկային ոլորտի հետՄադուրոյին և նրա կնոջը մեղադրել են խոշտանգումներ իրականացնելու նպատակով դավադրության մեջՈստիկանության ստուգումների արդյունքում բաժին է ներկայացվել 77 անձԹրամփը խոստացել է մինչև նոյեմբերի 3-ը չհարձակվել Իրանի վրաՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 8-ինԵՄ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջել ժանտախտի դեպքի վերաբերյալԱզգային ժողովը արտահերթ նիստ կգումարիԹուրք-վրացական սահմանի մոտ գտնվող մայրուղում սողանք է տեղի ունեցել․ մեկ մարդ է զոհվել, վնասվել է ութ բեռնատարԴսեղ-Մարց ճանապարհը հոկտեմբերի 9-ից ժամանակավորապես կփակվիԳորիսում հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչները. Տոկաևը՝ «Թրամփի ուղու» մասին (տեսանյութ) Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոնՈղբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվելՍիրիան կարող է զորք ուղարկել Եմեն, ՆԱՏՕ-ն՝ փակել Ռուսաստանի ելքը Բալթիկ ծովՀարավային Կորեան Ուկրաինայից հետ է կանչել դեսպանին՝ ռազմագերիների շուրջ սկանդալի պատճառովԸնդդիմությունը նոր հարցման մեջ Իսրայելում ընտրություններից առաջ շրջանցել է Նեթանյահուի դաշինքին Էս ամենը ողբերգական հետևանք կարող էր ունենալ․ Փաշինյանի շանտաժն իր արդյունքը տալիս է․ՎարդանյանԴատախազությունն ուզում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Այրարատ» կինոթատրոնի շենքըՊուտինը մեկնել է Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին Բացահայտվել է հանքարդյունահանման ապօրինի դեպքԵրևանն ու Լայպցիգը հռչակվել են քույր քաղաքներՀայաստանի տաղավարը՝ ԱՊՀ պետությունների մշակույթի և ազգային ուտեստների փառատոնին (տեսանյութ) Ինչ էլ խոսեք, պատմության մեջ մնալու եք որպես Արցախ հանձնած ու Ադրբեջանի նարատիվների աջակիցներՄեծ Բրիտանիայի վարչապետը խոստացել է ԵՄ-ի հետ ավելի սերտ համագործակցության ձգտել Չարբախում՝ «MG» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել վագոն-տնակում. այն վերածվել է մոխրակույտիՓոփոխություններով զգալիորեն կբարձրացվի քննության արդյունավետությունը․ ՔԿ ղեկավարԴանիան առանց մարդկանց համաձայնության դիպֆեյքերի տարածման դեմ օրենք է մշակում Լիտվան կառաջարկի ԵՄ-ին արգելել ռուսական հացահատիկի տարանցումըԻրանը մտադիր է քննարկել էներգետիկ համագործակցությունը ԱՊՀ գագաթնաժողովումՓաշինյանը կհանդիպի Ալիևին և Պուտինին. ՌԴ ՊՆ-ն հայտնել է Խարկովի ևս մեկ բնակավայրի գրավման մասինԱՄՆ-ի առաջարկը Թեհրանի սեղանին է․ Արաղչին մանրամասներ է հայտնել Ուկրաինական կարգավորման գործընթացը փակուղու մեջ է․ ՌուբիոԿաշպիրովսկու մարմինը կարող են Ուկրաինա հասցնել ԵՄ երկրների տարածքով. Shot Գերմանիայում ոստիկանությունը կրակել և սպանել է 27-ամյա տղամարդուՇարունակվում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումներըՌուբիոն զգուշացրել է Ուկրաինայում իրավիճակի սրման վտանգի մասինԱրարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Մուխտար Տլեուբերդիի հետԱՄՆ-ն Իրանի հետ հակամարտության ընթացքում կորցրել է ավելի քան 80 ինքնաթիռ, ուղղաթիռ և անօդաչու թռչող սարքՖիդան. Մեքքայի համաձայնագիրը հնարավորինս շուտ կներառվի խորհրդարանի օրակարգումԴատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Սամվել Շահրամանյանի հեռախոսի առգրավումըԻրանի ԱԳՆ-ը հայտարարել է Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցությունների շարունակության մասինՄակար Կիրակոսյանն ընտրվել է Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի նախագահԳլխավոր դատախազը «նկատողություն» կարգապահական տույժ է նշանակել 3 դատախազի նկատմամբՌուբիոն անհավանական է համարում Թուրքիայի և Հունաստանի միջև ռազմական հակամարտությունըԿոտայքում պարեկների ուղղությամբ ինքնաձիգով կրակոցներ արձակած անձինք կալանավորվել ենԹուրքիան մտադիր չէ զորքեր ուղարկել այլ երկիր՝ հարձակման համար«Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները հանդիպել են ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարի հետԱվելի քան 100 կոնգրեսական Ռուբիոյին կոչ է արել դադարեցնել Բաքվին ռազմական օգնությունըԱրթուր Ալեքսանյանը վնասվածքի պատճառով բաց կթողնի Աշխարհի առաջնությունը
Ամենադիտված