Հունաստանի վարչապետը չի մասնակցի Եվրամիության գագաթնաժողովին
Աշխարհ
Հունաստանի նորանշանակ վարչապետ Անտոնիս Սամարասը առողջական խնդիրների պատճառով չի մասնակցի հաջորդ շաբաթ կայանալիք Եվրամիության գագաթնաժողովին: Երեկ Սամարասը վիրահատվել է՝ աչքի թաղանթի շերտավորման պատճառով:
Սպասվում է, որ երկուշաբթի նա դուրս կգրվի հիվանդանոցից, սակայն, ինչպես բժիշկներն են կանխատեսում, ամբողջովին կապաքինվի միայն շաբաթներ անց: Գագաթնաժողովին չի կարող մասնակցել նաև Հունաստանի նորանշանակ ֆինանսների նախարար Վասիլսի Ռապանոսը: Նա նույնպես հոսպիտալացվել է: Հունաստանը առաջիկա գագաթնաժողովին կներկայացնի արտաքին գործերի նախարար Դիմիտրիս Ավրամոպուլոսը:
Հիշեցնենք, որ Հունաստանում կոալիցիոն կառավարությունը ձևավորվել է մի քանի օր առաջ՝ հունիսի 17-ին տեղի ունեցած արտահերթ ընտրություններից հետո: Բրյուսելում կայանալիք գագաթնաժողովի ընթացքում քննարկվելու են պարտքային ճգնաժամից եվրագոտու դուրս գալու ուղիները:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ