Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Ահմեդ Դավութօղլուի հետ
Աշխարհ
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լովրովն իր թուրք գործընկերոջ՝ Ահմեդ Դավութօղլուի հետ հեռախոսազրույցում քննարկել է Սիրայում տիրող իրավիճակն ու թուրքական ռազմական օդանավի հետ կապված միջադեպը: Այս մասին հաղորդում է Ռիա-Նովոստին: Զրույցը տեղի է ունեցել երեկ՝ թուրքական կողմի նախաձեռնությամբ:
Հիշեցնենք, որ Թուրքիայի ռազմաօդային F-4 ուժերի պատկանող օդանավ էր անհետացել ռադիոտեղորոշիչների տեսադաշտից՝ Միջերկրական ծովի հարավ-արևելյան մասում գտնվող Սիրիային սահմանակից Հաթայ նահանգի տարածքում: Ավելի ուշ Սիրիան հաստատել էր, որ օդանավը ոչնչացվել է իրենց կողմից:
Այսօր որոնողա-փրկարակական աշխատանքների արդյունքում Միջերկրական ծովում հայտնաբերվել են թուրքական օդանավի մնացորդները: Դրանք գտնվել են 1300 մետր խորության տակ:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ