Աշխարհում առաջին անգամ կգործի սեքս-դպրոց
Աշխարհ
Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում բացվել է ավստրիական միջազգային սեքս-դպրոց: Դպրոցի տնօրեն Իլվա Թոմպսոնի խոսքերով, դպրոցի բացման նպատակն է սովորեցնել մարդկանց դառնալ կատարյալ սիրեկաններ, տիրապետել սեքսի բոլոր գաղտնիքներին, իմանալ ամեն ինչ սեքսի մասին, քանի որ շատ դեպքերում մարդիկ ապրում են ակտիվ սեռական կյանքով, սակայն սեքսի հմտություններին չեն տիրապետում:
Իսկ ահա թե ինչ մեթոդաբանությամբ պետք է անցկացվի դասընթացը։ Տնօրենը մանրամասնում է, որ ամեն ինչ մատուցվելու է տեսականորեն ու պրակտիկորեն: Որպես օրինակ՝ նախ դասախոսություն կտրվի սեքսի պատմության և արդի սեքսի թեորեմայի մասին, իսկ իհարկե ամենասպասված գիտելիքները կտրվեն պրակտիկայի միջոցով: Դասընթացի մեկ կիսամյակի արժեքը կազմում է 1,850 ԱՄՆ դոլար:
Սեպտեմբերից կսկսվի առաջին կիսամյակը, իսկ դասերը կանցկացվեն Վիեննայի արվարձաններից մեկում գտնվող 18-րդ դարի դղյակում, որտեղ կան վերանորոգված դասասենյակներ, որոնք զինված են նորագույն տեխնիկական միջոցներով: Մի խոսքով՝ տնօրինությունը ստեղծել է ամենահարմարավետ պայմաններն ուսումնական պրոցեսը հաճելի դարձնելու համար:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ