Ի՞նչ օգտակար հատկություններ ունի ծիրանը
Հասարակություն
Գիտնականները պարզել են, որ ծիրանը չափազանց օգտակար է մարսողական եւ սիրտ-անոթային համակարգերի համար, ինչպես նաեւ պաշտպանում է քաղցկեղի մի շարք տեսակներից: Ծիրանի բաղադրության մեջ մտնում են արծաթ, երկաթ, հանքային աղեր, ինսուլին, A, B, C խմբերի վիտամիններ, թթուներ:
Կարոտինի բարձր պարունակության պատճառով ծիրանը պաշտպանում է թոքերի, ստամոքսի, կերակրափողի եւ միզապարկի քաղցկեղի զարգացումից:
Սակայն այն հիվանդները, որոնք գաստրիտ ու խոցային հիվանդություն ունեն, ինչպես նաեւ տառապում են շաքարային դիաբետով, պետք է զգուշությամբ օգտագործեն ծիրանը։
Ըստ բազմաթիվ հետազոտությունների՝ կերակրացանկում թարմ ծիրանի, չրի ու մշակված պտուղների կիրառումը բավականին դրական ազդեցություն է ունենում օրգանիզմի վրա: Բայց ծիրանի օգտագործումը հատկապես խորհուրդ է տրվում սրտանոթային համակարգի, աղեստամոքսային տրակտի հիվանդություններ ու ավելորդ քաշ ունեցող մարդկանց:
Դիետոլոգները վաղուց համակարծիք են այն հարցում, որ ծիրանի օգտագործումը չափազանց օգտակար է հղի կանանց ու երեխաների համար. բարելավում է նյութափոխանակությունն ու մարսողությունը, իսկ երկաթի մեծ քանակության շնորհիվ՝ ծիրանի հյութը լավ ազդեցություն է ունենում արյուն մատակարարող օրգանների վրա:
Օրգանիզմի կարոտինի օրական պահանջը կարելի է բավարարել 150 գ հյութ խմելով: 100 գ ծիրանն արյունաստեղծ համակարգի վրա ազդում է այնպես, ինչպես 250 գ թարմ լյարդը: Ծիրանը նաև օգտակար է տարբեր տեսակի անեմիաների դեպքում:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը