Թուրքական օդուժը կրկին հրթիռակոծել է Իրաքի քրդերի հենակետերը
Թուրքիա
Թուրքական բանակի հրամանատարությունը հայտարարել է, որ Թուրքիայի ռազմաօդային ուժերը կրկին հրթիռակոծել են Իրաքի հյուսիսում գտնվող Քրդական բանվորական կուսակցության ապստամբների (PKK) հենակետերը։
Ինչպես հաղորդում է BBC–ն, հրթիռակոծվել է անջատողական ահաբեկչական կազմակերպության 10 հենակետ։
Սա արդեն վերջին շաբաթվա ընթացքում թուրքական բանակի կողմից երկրորդ հարձակումն է քուրդ ապստամբների դիրքերի վրա, որի պատճառը մինչ այդ ապստամբների կողմից Իրաքին սահմանակից Հաքարի շրջանում թուրքական բանակի հենակետի վրա հարձակումն է եղել։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)