Մուհամեդ Մուրսին պաշտոնապես ճանաչվել է Եգիպտոսի նորընտիր նախագահ
Աշխարհ
Եգիպտոսի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել է, որ հունիսի 17–ին կայացած Եգիպտոսի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հավաքած ձայների մեծամասնությամբ Եգիպտոսի նորընտիր նախագահ է ճանաչվել՝ «Մահմեդական եղբայրներ» կուսակցության ներկայացուցիչ Մուհամեդ Մուրսին, հաղորդում է BBC–ն։
Նախագահական ընտրությունների երկրորդ փուլում նրա մրցակիցը Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի նախկին դաշնակից և նախկին վարչապետ Ահմեդ Շաֆիկն էր։
Այժմ Կահիրեում գտնվող Թահրիրի հրապարակում Մուրսիի հարյուր հազարավոր կողմնակիցներ տոնում են իրենց թեկնածուի հաղթանակը։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ