Թունիսը Լիբիայի իշխանությանն է հանձնել Կադաֆիի ռեժիմի վերջին վարչապետին
Աշխարհ
Թունիսի իշխանությունները հայտարարել են, որ Լիբիայի նախկին վարչապետ Բաղդադի Ալի Մահմուդին հանձնվել է Լիբիայի իշխանությանը։
Թունիսի նախագահի ապարատին մոտ կանգնած աղբյուրը, որը ցանկացել է անանուն մնալ, Associated Press-ին հայտնել է, որ Լիբիայի նախկին վարչապետը Թունիսից հեռացել է այսօր առավոտյան։
Թունիսի իշխող կուսակցությանը մոտ կանգնած ևս մեկ անանուն աղբյուրը հաստատել է այդ տեղեկությունը։
Հիշեցնենք, որ Մահմուդին Թունիս էր փախչել Լիբիայում՝ Կադաֆիի ռեժիմի տապալումից հետո։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ