Եգիպտոսի նորընտիր նախագահը լքել է «Մուսուլման–եղբայրների» շարքերը
Աշխարհ
Եգիպտոսի նորընտիր նախագահ Մուհամեդ Մուրսին ժամեր առաջ լքել է «Մուսուլման–եղբայրներ» միության և վերջիններիս քաղաքական թևի՝ «Անկախություն և արդարություն» կուսակցության շարքերը։ Այս մասին եգիպտական ԶԼՄ–ներին հայտնել է միության գլխավոր քարտուղար Մահմուդ Հուսեյնը։
Այդկերպ, Մուրսին կատարել է նախընտրական ծրագրի իր խոստումը՝ «բոլոր եգիպտացիների համար նախագահ դառնալու» և իսլամիստների միության շարքերը լքելու վերաբերյալ։
Սպասվում է, որ այսօր երեկոյան՝ ընտրություններում հաղթանակ տանելուց հետո առաջին անգամ, Մուրսին հանդես կգա կոչով՝ ուղղված Եգիպտոսի բնակչությանը։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ