«Հայկական Ժամանակ». Սամվել Բաբայանը վերադառնում է
Հայկական Մամուլ
Թերթը գրում է. «ԼՂ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը, որի գտնվելու վայրը տևական ժամանակ համարվում էր անհայտ, առաջիկա օրերին կվերադառնա Հայաստան: Այս մասին երեկ «ՀԺ»-ի թղթակցին հայտնել է Բաբայանի որդին:
«Կգա մի քանի օրվա մեջ»,- ասել է Անդրանիկ Բաբայանը: Մեր թղթակիցը հետաքրքրվել է՝ իրենց բնակարանն է՞լ է գրավի տակ, Բաբայանի որդին արձագանքել է. «Մենք պրոբլեմ չունենք»: Ըստ լուրերի, ԼՂ ՊԲ նախկին հրամանատարը տարբեր բանկերում գրավ է դրել իր ծանոթներից ոմանց, այդ թվում՝ Երևանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանի տունն ու անհետացել»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ