Նոր կառավարությունն ապօրինի է. Պարագվայի նախկին նախագահ
Աշխարհ
Պարագվայի նախագահի պաշտոնից զրկված Ֆերնանդո Լուգոն երկրի նոր կառավարությունը համարում է ապօրինի՝ նշելով, որ չի համագործակցի «կեղծ» վարչակարգի հետ։ Հարևան երկրները կտրուկ կերպով քննադատության են ենթարկել Պարագվայի կոնգրեսի որոշումը՝ նախագահին իմպիչմենթ հայտարարելու մասին։
Նախկին կաթոլիկ եպիսկոպոս Լուգոն հայտարարել է, որ կսատարի ցանկացած խաղաղ նախաձեռնություն, որն ուղղված կլինի երկրում կարգուկանոնի վերականգնմանը։
Մինչ այդ նա պատգամավորների և սենատորների գործողություններն անվանել է պետական հեղաշրջում և նշել, որ երբևէ չի ընդունի իմպիչմենթի լեգիտիմությունը։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ