Սպիտակ տունը շնորհավորել է Մուրսիին՝ նախագահական ընտրություններում հաղթելու կապակցությամբ
Աշխարհ
ԱՄՆ շնորհավորել է Մոհամեդ Մուրսիին՝ Եգիպտոսի նախագահ ընտրվելու կապակցությամբ՝ կոչ անելով նրա կառավարությանն իր վրա վերցնել «տարածաշրջանում խաղաղության հենասյան» դերը։
«Մենք կարևորում ենք այն, որ այս պատմական պահին նորընտիր նախագահ Մուրսին քայլեր ձեռնարկի ազգային միասնության ձևավորման համար՝ բոլոր կուսակցություններին և ընտրողներին տեղեկատվություն տրամադրելով այն մասին, թե ինչպես է ձևավորվելու նոր կառավարությունը»,– նշված է Սպիտակ տան տարածած հաղորդագրության մեջ։
Նշենք նաև, որ հունիսի 24-ին Եգիպտոսի ընտրական հանձնաժողովը հայտարարել է նախագահական ընտրություններում Մոհամեդ Մուրսիի հաղթանակի մասին։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ