Ուրուգվայի կառավարությունը մարիխուանա կաճեցնի
Աշխարհ
Ուրուգվայի առավարությունը մտադիր է զբաղվել մարիխաուանայի աճեցմամբ, հաղորդում է Reuters-ը։
Իշխանությունների գնահատմամբ՝ երկրի 3 միլիոն բնակչության կարիքների համար տարեկան կպահանջվի է 27 տոննա մարիխուանա։ Պլանտացիաների համար նախատեսվում է հատկացնել 100 հետկտար տարածք։ Դեռ անհայտ է, դրա աճեցմամն կզբաղվեն քաղծառայողները, թե այն կհանձնարարեն մասնավոր ընկերություններին։
Ծրագրի իրականացմանը կառավարությունը կանցնի միայն այն Կոնգրեսի համաձայնությունը ստանալուց հետո։ Ավելի վաղ, Ուրագվայում է օրինակացվել է թեթև թմրանյութերի օգտագործումը, սակայն դրանվ վաճառքը մնում է արգելված։
Օրինականացնելով մարիխուանայի օգտագործումը՝ Ուրուգվայի կառավարությունը հույս ունի նվազեցնել հանցագործությունների մակարդակը։ Նրա համոզմամբ, սև շուկան երկրի բնակչության համար անհամեմատ ավելի մեծ վտանգ է ներկայացնում, քան թեթև թմրանյութերը։
Նոր օրինագծի հավանության դեպքում, տնկարկները կսկվեն 2012 սեպտեմբերին։
Արտադրանքը կիրացվի մասնավոր ընկերությունների կողմից՝ կառավարության հսկողության ներքո։ Ձեռք բերել մարիխուանա կկարողանան գրանցված օգտագործողները, ոչ ավել քան ամսեկան 30 գրամ։ Արտասահմանցիներին այն չի վաճառվի։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ