Բարաք Օբամայի մրցակցին հաջովել է ավելի շատ միջոցներ հավաքել քարոզարշավի ընթացքում
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի նախընտրական շտաբը կիրակի օրը կոչով դիմել է ընտրողներին, որում խոստովանում է, որ Միթ Ռոմնին փաստացիրոեն արդեն համարվում է Հանրապետական կուսակցության միասնական թեկնածուն, ում հաջողվել է ավելի շատ միջոցներ հավաքել նախընտրական քարոզարշավի ընթացքում։
«ԱՄՆ նորագույն պատմության ընթացքում առաջին անգամ գործող նախագահը նախընտրական քարոզարշավի ընթացքում իր մրցակցի համեմատ 1-ը 3–ի հարաբերակցությամբ ավելի քիչ միջոցներ է հավաքում», – ասված է հայտարարությունում։
Հայտարարությունում նշված է նաև, որ «վերջին 10 օրերի ընթացքում հանրապետականները 20 միլիոն դոլար են ծախսել հեռուստատեսությամբ Օբամայի դեմ հակաքարոզչություն իրականացնելու համար»։ Վերջինիս նախընտրական շտաբը կոչ է արել մտածել՝ ինչպես և ինչքան պետք է ծախսեն իրենք հոկտեմբերի վերջին 10 օրերի ընթացքում։
Հայտարարությունում կոչ է արվում «զոհաբերություններ անել հենց այսօր»։ «Հենց որ մենք չփորձենք լուծել այդ խնդիրը, մենք հետ կմնանք», – նշել են հայտարարության հեղինակները։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում այն հանգամանքին, որ «մենք չունենք, միլիարդատերեր, որոնք տասնյակ միլիոնավոր դոլարներ են նվիրաբերում նախընտրական հիմնադրամներին»։
«Այն ինչ այժմ ունենք, ավելի քան 2 միլիոն նվիրատվություն անող քաղաքացիներ են, որոնք միջինը 51 դոլար են հատկացնում հիմնդրամին։ Ամեն օր, սկսած այս օրվանից մինչև նոյեմբեր, մենք կարող ենք մեծ ֆինանսական կարողություն հավաքել, որը կարող է գերազանցել մեր հինական մրցակցի միջոցներին», – ասված է հայտարարությունում։
Հիշեցնենք, որ ԱՄՆ–ի նախագահական ընտրությունները կկայանան նոյեմբերի 6-ին։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)