«Չորրորդ ինքնիշխանություն». Սերժ Սարգսյանը որոշել է «չհանձնել» Սուրեն Խաչատրյանին
Հայկական Մամուլ
««ՉԻ» տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանը մտադիր է առայժմ որևէ կերպ «ձեռք չտալ» Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանին՝ Լիսկային, որն օրերս «Մարիոթ Արմենիա» հյուրանոցում բազմաթիվ անձանց, այդ թվում՝ ԱԺ պատգամավորների ներկայությամբ ծեծի էր ենթարկել գործարար Սիլվա Համբարձումյանին։
Հիշեցնենք, որ ՀՀԿ–ն հրապարակային այդպես էլ գնահատական չտվեց Սուրեն Խաչատրյանի պահվածքին՝ ասելով, թե դրան կանդրադառնա փաստի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում սկսված նախաքննության ավարտից հետո միայն։ Ասում են, որ Սերժ Սարգսյանը ՀՔԾ–ին հանձնարարական է տվել հնարավորինս ձգձգել այս պատմությունը, և երբ հասարակական–քաղաքական շրջանակներում թեմայի նկատմամբ հետաքրքրությունը կորչի՝ «ջրել» հարուցված գործը։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ