«Ապրել եմ ուզում». թմրանյութերի օգտագործման դեմ ակցիա
Հասարակություն
Հունիսի 26-ը թմրանյութերի չարաշահման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրն է։
Այդ օրվա շրջանակներում Հայաստանի երիտասարդական հիմնադրամը վաղը՝ ժամը 19.00-ին, Շառլ Ազնավուրի անվան հրապարակում կանցկացնի միջոցառում, որը կրում է «Ապրել եմ ուզում» խորագիրը։ Միջոցառման նպատակն է երիտասարդությանը տեղեկացնել թմրանյութերի օգտագործման ծանր հետևանքների մասին։
Ակցիայի ընթացքում կներկայացվեն Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի և Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան պետական քոլեջի ուսանողների՝ օրվա թեմայով նկարները, որոնց միջոցով երիտասարդները ցանկանում են հանրության ուշադրությունը սևեռել այսօրվա ամենաարդիական խնդիրներից մեկի՝ թմրամոլության վրա, ներկայացնել նրա կործանարար ազդեցությունը մարդկանց առողջության և ճակատագրերի վրա։ Միջոցառումից հետո այդ նկարները հեղինակներն ու կազմակերպիչները կնվիրեն բուժհաստատություններին։ Միջոցառումը կուղեկցվի համերգային ծրագրով. ելույթ կունենա «Դորիանս» խումբը։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը