Անդունդի բացումը՝ վաղը
Գիտություն և Մշակույթ
Երևանում եռաչափ պատկերներով ձևավորված սալահատակով առաջին հրապարակը վաղվանից բաց կլինի երևանցիների համար։
«Երազանքների պատ» միջոցառման շրջանակներում երևանցիներից շատերի ցանկությունը հենց այդպիսի հրապարակ ունենալն էր։ Երևանի քաղաքապետարանի, «Ամերիաբանկի» և BB Media գործակալության ջանքերով եռաչափ պատկերներով զարդարվել է Շառլ Ազնավուրի անվան հրապարակը։
Հրապարակի ձևավորման աշխատանքների համար Գերմանիայից հրավիրվել է հայտնի գերմանացի եռաչափ (3D) նկարիչ Նիկոլայ Արնդտը։ «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց նկարիչի աշխատանքը կոչվում է «Անդունդ»։ Աշխատանքը կատարվել է բարձրորակ նյութերով, ինչը մեզ հնարավորություն կտա մի քանի ամիս վայելել այն մեր քաղաքում։
Վաղը՝ ժամը 16.30-ին, Երևանի բնակիչներն ու հյուրերը կարող են գնահատել Արնդտի աշխատանքն ու վայելել Երևանում առաջին 3D սթրիթ-արտը։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում