Փոխհատուցում դիակի հետ թռչելու դիմաց
Աշխարհ
Sveriges Radio-ի թղթակից Լենա Փիթերսոնը Kenya Airways ավիաընկերությունից փոխհատուցում է ստացել մահացածի հետ Հոլանդիայից Տանզանիա թռիչքի համար։ Այս մասին լրագրողը հայտարարել է Շվեդիայի Expressen հրատարակությանը։
Փոխհատուցման գումարը կազմել է 5 հազար կրոն (մոտավորապես 713 դոլար)՝ ավիատոմսի արժեքի կեսը։ Լրագրողը նշել է, որ գոհ է փոխհատուցումից, իսկ գումարի չափը համարում է հիմնավորված։ 30-ամյա տղամարդը մահացել է Ամստերդամի Սխիփհոլ օդանավակայանից տեղի ունեցած թռիչքից անմիջապես հետո։ Ինչպես ասել է Փիթերսոնը՝ տղամարդը սկսել է շատ ուժեղ քրտնել և ջղաձգվել դեռ թռիչքից առաջ, սակայն օդանավի աշխատակիցը ոչինչ չի արել։ Մահանալուց հետո տղամարդու դին ծածկել են և դրել սրահի կենտրոնի 3 նստարաններին, ինչի հետևանքով լրագրողը ստիպված է եղել ամբողջ թռիչքի ընթացքում գտնվել դիակի կողքին։
Ինչպես նշում է Sveriges Radio-ն՝ լրագրողը Տանզանիա էր մեկնում հանգստանալու։ Սխիփհոլում ինքնաթիռը կանգ է առել, սակայն դեռ պարզ չէ՝ մահացածը թռչել է Շվեդիայի՞ց, թե՞ ինքնաթիռ է նստել Ամստերդամից։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ