«Իրավունք». Պետք է հարգանքով վերաբերվել քաղաքապետի ընտրություններին
Հայկական Մամուլ
Թերթը գրում է. «Երևանի քաղաքապետարանը, նոր ընտրված քաղաքապետի առկայությամբ նունիսկ շարունակում է դժկամորեն աշխատել մամուլի հետ: Նախորդ շաբաթ, խմբագրությունը նամակ էր ուղղել քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչություն՝ ճշտելու, թե վերջապես ինչ ճակատագրի է արժանանալու Աջափնյակ համայնքի Գ1 թաղամասում ԱԺ պատգամավոր Կորյուն Նահապետյանի կողմից կառուցվող ապօրինի շինության կանխման հարցը, որն, ի դեպ, քաղաքապետարանի կողմից համարվել էր անօրինական, սակայն, չգիտես ինչու, շինությունը մնում է իր տեղում:
Ուղղված նամակին պատասխանելու՝ օրենքով սահմանված ժամկետն արդեն լրացել էր, սակայն պատասխան չէինք ստացել, և երեկ, երբ մենք փորձում էինք կապվել քաղաքապետարանի համապատասխան բաժնի հետ, հեռախոսազանգերին պատասխանող չկար, ինչը տարօրինակ էր: Այս նույն իրավիճակին մենք հանդիպեցինք նաև նախորդ ուրբաթ օրը: Այդ պատճառով սկսեցինք զանգահարել քաղաքապետարանի տարբեր բաժիններ, վարչություններ, օրինակ՝ մամլո քարտուղարի ընդունարան և այլն, որտեղից մեզ տվեցին լրիվ այլ համար՝ նշելով նույնիսկ, որ կոնկրետ չգիտեն այդ բաժնի ճիշտ համարը: Ի վերջո, մեզ հաջողվեց կապ հաստատել վերը նշված վարչության հետ, որտեղից բաժնի պետ Ա. Գևորգյանը նշեց, որ նախորդ շաբաթ ամբողջությամբ զբաղված են եղել նոր քաղաքապետի ընտրություններով, և որ պետք է հարգանքով վերաբերվենք այդ իրողությանը, այդ պատճառով ժամանակ չի եղել նամակին պատասխանելու համար: Նշենք, որ մենք հարգանքով են վերաբերվում այդ իրողությանը, սակայն, այնուամենայնիվ, կարծում ենք, որ սա ևս մի պատրվակ է վերը նշված հարցի պատասխանը երկարաձգելու համար»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ